Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՅՑԵՐԸ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ 27.07.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 27-ին այցելել է Սիսիան համայնքի Մուցք, Բալաք, Շաղատ եւ Անգեղակոթ բնակավայրեր։ Մարզպետը շրջել է գյուղերում, հանդիպել վարչական ղեկավարներին, նրանց ու բնակիչների հետ զրուցել առկա խնդիրների մասին։ Ռոբերտ Ղուկասյանը եղել է նաեւ գյուղերի՝ առողջության առաջնային պահպանման կետերում, դպրոցներում, որոնցում տպավորիչ էր հատկապես Շաղատի դպրոցում «Յունիբանկի» հիմնած համակարգչային դասարանը։

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻՆ 26.07.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անցած շաբաթ մասնակցել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմի ամենամսյա հանդիպմանը, որն անցկացվեց Գորիսում։ ՄԱԿ-ի պաշտոնյաների այցի նպատակն էր հանդիպել շահառուներին և գործընկերներին, այդ թվում՝ Սյունիքի մարզպետին, գործարար շրջանակներին, կանանց և երիտասարդական խմբերին, ծանոթանալ տեղական զարգացման առաջնահերթություններին և մարտահրավերներին ու ներկայացնել ՄԱԿ-ի ծրագրերի և 2021 թվականին գրանցած հիմնական ձեռքբերումները: Ռոբերտ Ղուկասյանն իր...
Սույն թվականի հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կիրականացվի տեղեկատվական արշավ ՀՀ Սյունիքի, ՀՀ Շիրակի և ՀՀ Գեղարքունիքի մարզերում։ Արշավի նպատակն են...

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԲԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ 25.07.2022
Հուլիսի 25-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղու կ ասյանը Կապանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին է ներկայացրել «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Ասատուր Ասատր յ անին (նշանակվել է 2022թ․ հուլիսի 19-ի ՝ Սյունիքի մարզպետի N 273-Ա որոշմամբ): Շնորհավորելով պարոն Ասատրյանին՝ մարզի ղեկավարը հաջողություն մաղթեց նրան նոր աշխատանքում՝ շեշտելով, որ Կապան ԲԿ-ն մարզի առողջապահական համակարգում ամենախոշոր ու կարևոր հանգույցն է։ Նշելով, որ մասնագիտական որակներից...

ՍԿՍՎԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄԸ 25.07.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Կապան-Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատված ու դիտարկել մեկնարկած ասֆալտապատման աշխատանքները։ Շինաշխատանքներն իրականացնում է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, որի տնօրեն Ա․Կարապետյանը հավաստիացրել է, որ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում սահմանված ժամկետում կավարտեն ասֆալտապատումը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ՝ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ 22.07.2022
ՀՀ կառավարության 2022թ ․ հուլիսի 21- ի N 1124 – Ն որոշմամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին նշանակվել է ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:


