Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ԵՆ COVID-19-Ի ԴԵՄ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ԵՆ COVID-19-Ի ԴԵՄ 15.07.2021

  Հուլիսի 15-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին հյուրընկալվել էին Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանը եւ COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացում ներգրավված մասնագետները։ Նրանք անհրաժեշտ տեղեկություններ տրամադրեցին պատվաստումների ընթացքի, պատվաստանյութերի տեսակների ու առանձնահատկությունների, առաջնահերթ ցուցումների, հակացուցումների, հնարավոր բարդացումների, մարզում առկա վիճակագրության մասին, մասնագիտական պարզաբանումներով պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 14.07.2021

Հուլիսի 13-ին Սյունիքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը․ մասնակցում էին մարզպետի տեղակալներ Նարեկ Բաբայանը, Կարո Ավանեսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական, սոցիալական, առողջապահական, կրթական, քաղաքաշինական ու այլ հարցեր։ Անդրադարձ եղավ 2021թ․ Սյունիքի մարզում իրականացվելիք սուբվենցիոն...

Արարատ Թումանյանը նշանակվել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Արարատ Թումանյանը նշանակվել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար 14.07.2021

  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արարատ Թումանյանին Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում, որում նշված է․ «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»: Մեղրի համայնքի նախկին...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 13.07.2021

Սեպտեմբերի 7-13-ը Հայաստանում կանցկացվի Buissup Global Forum-ը։ Նախագիծն իրականացվում է «Հայ Գործարարների Ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։ Buissup Global Forum-ի նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր բիզնես գաղափարներ ունեցող 200 մասնակիցների՝ ապահովելով նրանց բիզնես կրթությունը և նպաստելով նրանց նախագծերի իրականացմանը։ BuissUp Global Forum-ին կարող են մասնակցել աշխարհի ցանկացած կետում բնակվող 18-ից բարձր...

ՓԱՌՔԻ ՍՐԱՀ՝ ՔԱՋԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳՈՒՄ

ՓԱՌՔԻ ՍՐԱՀ՝ ՔԱՋԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳՈՒՄ 02.07.2021

Այսօր Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Փառքի սրահի բացման արարողություն․ 44-օրյա պատերազմում դպրոցի 20 շրջանավարտ է հերոսացել․․․ Նրանց անունները հավերժացան ու միացան Արցախյան առաջին ու Քառօրյա պատերազմում զոհված շրջանավարտների անուններին։ Միջոցառմանը մասնակցել ու ներկաներին խոսք է ուղղել Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։

ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՊԲ-ԻՑ ԶՈՐԱՑՐՎՈՂ ԶՒՆՎՈՐՆԵՐԻՆ

ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՊԲ-ԻՑ ԶՈՐԱՑՐՎՈՂ ԶՒՆՎՈՐՆԵՐԻՆ 01.07.2021

  Այսօր Գորիսում հանդիսավորությամբ դիմավորել են Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից եւ Արցախի ՊԲ-ից զորացրվող զինվորներին․ միջոցառումը կազմակերպել էին Առաջին բանակային կորպուսն ու Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը։ Մեր քաջերին ողջունել եւ ծառայության համար շնորհակալություն է հայտնել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Մարզի ղեկավարը նաեւ հուշամեդալ է հանձնել զորացրված զինվորներից Արտյոմ Զաքարյանին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-15 10:24:49