Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ 31.08.2022

Երեկ ու այսօր Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված բնակիչների տներ շրջայցին միացել է նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, այցելել Քարահունջում հաստատված ընտանիքներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել կեցության պայմաններով ու լսել խնդիրների մասին։ Այսօր արդեն մարզպետարանի աշխատակիցներն սկսել են արձագանքել մինչ այս գրանցած խնդիրներին․ Գորիս է հասցվել անհրաժեշտ կենցաղային տեխնիկա ու ըստ անհրաժեշտության հատկացվել ընտանիքներին։   Գործընթացը կշարունակվի։

ՇՐՋԱՅՑ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

ՇՐՋԱՅՑ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 30.08.2022

Այս օրերին Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խումբը, մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի գլխավորությամբ, այցելում է Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված ընտանիքներին։ Մարզպետարանը դիտարկում է   ընտանիքների կենսապայմանները, գնահատում կարիքները, հետաքրքրվում բուժսպասարկման,   մանուկների կրթության ապահովման , ընտանիքների անդամների զբաղվածության   հարցերով։ Հավաքված տեղեկատվության վերլուծությունից հետո մարզպետարանն ըստ կարիքների կաջակցի այս ընտանիքներին։...

ՆՈՐ ՈՒՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻՑ ԱՌԱՋ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՆՈՐ ՈՒՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻՑ ԱՌԱՋ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 26.08.2022

Այսօր Սյունիքի մարզպետարանում կրթության ոլորտի մարզային պատասխանատուները ներկա են եղել ավանդական օգոստոսյան խորհրդակցությանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Կապանի, Քաջարանի եւ Մեղրու տարածաշրջանների հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մարզպետարանի, նախարարության,...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ 25.08.2022

Աշխատանքային այցով Սյունիքում է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը ․ այսօր մարզպետարանում նրան ընդունել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը եւ մարզպետարանի ղեկավար կազմը։ Դեսպանն առաջին անգամ է Սյունիքում ու նշեց, որ այցելության նպատակն է քննարկել, թե ինչպես կարելի է Չինաստանի եւ Սյունիքի մարզի միջեւ համագործակցության եզրեր գտնել։ «Սյունիքը Հայաստանի Հանրապետության համար մեծ կարեւորություն ունեցող մարզ է, վերջին տարիներին մեր երկու...

ՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄ՝ ՍԻՍԻԱՆՈՒՄ

ՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄ՝ ՍԻՍԻԱՆՈՒՄ 24.08.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 23-ին Սիսիանում մասնակցել է  «VH Stone» քարի վերամշակման գործարանի վերագործարկման հանդիսավոր արարողությանը, որն իրականություն է դարձել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ջանքերով։ Ներկա էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը, «ԶՊՄԿ» ՓԲԸ ղեկավար կազմը, Սիսիանի համայնքային իշխանությունները, Աժ պատգամավորներ, այլ...

ՔԱՋԱՐԱՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 64-ԱՄՅԱԿԸ

ՔԱՋԱՐԱՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 64-ԱՄՅԱԿԸ 22.08.2022

Օգոստոսի 21-ին Քաջարան քաղաքը նշեց իր հիմնադրման 64-ամյակը․ օրը նշանավորվեց մի շարք միջոցառումներով, որոնց մասնակցում էր նաև Սյունիքի մարզային իշխանությունը։ Զոհված ազատամարտիկների հուշահամալիրում ծաղկադրում կատարվեց հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցի հայորդիների հիշատակին։ Այնուհետև Գետափնյա փողոցում բացվեց հանգստյան գոտի (կառուցվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ ներդրմամբ) ու այնտեղ տեղադրված խաչքարի օրհնության կարգ։ Աբովյան փողոցում տեղի ունեցավ պուրակի բացման արարողություն, որն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-14 12:06:57