Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սույն թվականի հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կիրականացվի տեղեկատվական արշավ ՀՀ Սյունիքի, ՀՀ Շիրակի և ՀՀ Գեղարքունիքի մարզերում։ Արշավի նպատակն են...

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԲԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ 25.07.2022
Հուլիսի 25-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղու կ ասյանը Կապանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին է ներկայացրել «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Ասատուր Ասատր յ անին (նշանակվել է 2022թ․ հուլիսի 19-ի ՝ Սյունիքի մարզպետի N 273-Ա որոշմամբ): Շնորհավորելով պարոն Ասատրյանին՝ մարզի ղեկավարը հաջողություն մաղթեց նրան նոր աշխատանքում՝ շեշտելով, որ Կապան ԲԿ-ն մարզի առողջապահական համակարգում ամենախոշոր ու կարևոր հանգույցն է։ Նշելով, որ մասնագիտական որակներից...

ՍԿՍՎԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄԸ 25.07.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Կապան-Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատված ու դիտարկել մեկնարկած ասֆալտապատման աշխատանքները։ Շինաշխատանքներն իրականացնում է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, որի տնօրեն Ա․Կարապետյանը հավաստիացրել է, որ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում սահմանված ժամկետում կավարտեն ասֆալտապատումը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ՝ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ 22.07.2022
ՀՀ կառավարության 2022թ ․ հուլիսի 21- ի N 1124 – Ն որոշմամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին նշանակվել է ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:

ԱՅՑ ՍԻՍԻԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ 22.07.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 21-ին այցելել է Սիսիան համայնքի Ույծ, Իշխանասար եւ Շաքի բնակավայրեր։ Մարզպետը շրջել է գյուղերի թաղամասերում, այցելել դպրոցներ, հանդիպել վարչական ղեկավարներին, զրուցել բնակիչների հետ՝ լսելով նրանց մտահոգությունների եւ գյուղի խնդիրների մասին։ Ույծում մարզի ղեկավարն այցելել է նաեւ գործող ջերմոցային տնտեսություններ, Իշխանասարում՝ ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվող «ԱՆԴ» ՍՊԸ, ծանոթացել նրանց գործունեությանն ու...

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ ՇՐՋԱՅՑԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՍԻՍԻԱՆՈՒՄ 22.07.2022
Ռոբերտ Ղուկասյանի՝ Սիսիան աշխատանքային այցի օրերին համայնքում աշխատում են նաեւ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները։ Հուլիսի 20-ին մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը եւ օգնական Սուրեն Քեսեջյանն այցելել են Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոց ու Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց, ծանոթացել այս կառույցների աշխատանքին, շենքային պայմաններին ու խնդիրներին։ Մարզպետարանի եւ համայնքապետարանի ներկայացուցիչների հետ նրանք դիտարկել են նաեւ սուբվենցիոն ծրագրերով քաղաքում նորոգված փողոցներն...


