Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 20.01.2021
Հարգելի՛ սյունեցիներ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Կապան քաղաքում՝ Սյունիքի մարզպետարանում, ս ․ թ ․ հունվարի 22 -ին կկատարի քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար խնդրում ենք նախապես հերթագրվել մարզպետարանում՝ զանգահարելով +374 285 4 42 87 հեռախոսահամարով։

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ 19.01.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-19-ը երկօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան: Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերել հնարավոր...

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎՆԱՍ ԿՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ 15.01.2021
Սյունիքի մարզում բնակիչներն սկսել են նորոգել 2020թ․ սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի ընթացքում վնասված անշարժ գույքը՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված փոխհատուցման միջոցներով։ Փոխհատուցում է տրվում Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ եւ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրերի բնակիչներին։ Սյունիքի մարզպետարանի մասնագետները համայնքապետարանների աշխատակիցների հետ միասին վնասված գույքի ուսումնասիրությունն իրականացրել են երկու փուլով։ Պատերազմական գործողությունների...

1. Ընտանեկան նպաստ է ստացել 1696 ընտանիք։ 2. Սոցիալական նպաստ է ստացել 1013 ընտանիք։ 3. Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 134 ընտանիքի։ 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 3 ընտանիք ։ 5. Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն է ստացել 2 ընտանիք։ 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնություն ստացող ընտանիք չի եղել։ 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 38 քաղաքացու։ 8. Ընտանիքների անապահովության...

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ 11.01.2021
Հունվարի 9-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Գորիսում գերազանցության մեդալներ հանձնեց Խնձորեսկի եւ Քարահունջի միջնակարգ դպրոցների 2019-2020 տարվա շրջանավարտներին (Խնձորեսկի դպրոց՝ 3 մեդալակիր, Քարահունջի դպրոց՝ 1 մեդալակիր)։ Բացակա աշակերտների մեդալները փոխանցվել են իրենց ծնողներին, իսկ դպրոցի տնօրենները շնորհակալագիր ստացան մարզի ղեկավարից՝ կրթության որակի եւ բովանդակության նկատմամբ բարձր պատասխանատվության եւ ուսումնական հաստատության կրթության գործի արդյունավետ...

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՇՈՒՌՆՈՒԽՈՒՄ 03.01.2021
Հունվարի 3-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանը գտնվում էին մարզի Շուռնուխ գյուղում։ Ուշադրության կենտրոնում գյուղում ստեղծված իրավիճակն է, ու հակառակ կողմին անցած 11 տների բնակիչների տեղավորման խնդիրը․ դրան ժամանակավոր լուծում տալու համար երեկ գյուղ տեղափոխվեց 2 տնակ (երեք սենյականոց), որը հատկացրել է «Վարարակն» ՓԲ ընկերության ղեկավարը, բնակիչները տեղավորվել են նաեւ գյուղի չբնակեցված 4 տներում ու այլ տներում։ Միայն մեկ միայնակ կին տեղափոխվել է...