Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ․ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ․ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ 27.12.2019

Դեկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետարանում հանդիպում էր կազմակերպվել մարզի բոլոր բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի շարք ուսանողների ու այլ ակտիվ երիտասարդների հետ։ Առիթը ավարտվող տարվա ամփոփման համատեքստում նրանց հետ իրենց խնդիրներից խոսելն ու առաջարկներ լսելն էր, ինչպես նաեւ լավագույններին խրախուսելը։ «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» միջոցներից մարզպետարանը 50-հազարական դրամով խրախուսեց Համահայկական 7-րդ ամառային խաղերի...

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 26.12.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր տարվա ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի   աշխատակազմի մասնակցությամբ։ Մարզի ղեկավարը նախ ներկայացրեց Սյունիքի մարզպետարանի նորանշանակ գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանին, նշեց   առողջ սերնդափոխության անհրաժեշտության մասին ու աշխատանքում հաջողություններ մաղթեց նրան։ Վերջինս իր հերթին   շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ հույս հայնտեց, որ մարզպետարանի աշխատակազմը երկրում տեղի ունեցող...

289 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՄԵՂՐԻԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

289 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՄԵՂՐԻԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 26.12.2019

Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի գազիֆիկացման, Մեղրի և Ագարակ քաղաքների չգազիֆիկացված տարածքների գազիֆիկացման համար ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրեց շուրջ 289,150.4 հազ. դրամ: Աշխատանքների իրականացման արդյունքում նշված համայնքների 10000 բնակիչներ և 30 տնտեսվարողներ հնարավորություն կունենան օգտվելու բնական գազից:

ՍՅՈՒՆԵՑԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ ԲԱՆԱԿ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ․․․

ՍՅՈՒՆԵՑԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ ԲԱՆԱԿ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ․․․ 23.12.2019

Այսօր Սյունիքի մարզկենտրոնում Գարեգին Նժդեհի հուշահամալիրից հանդիսավոր արարողությամբ ՀՀ զինված ուժերում ծառայելու ճանապարհեցին 2019թ ․ ձմեռային զորակոչի Կապանի եւ Քաջարանի առաջին հավաքի մասնակիցներին։ Նշենք, որ ձմեռային զորակոչը մեր մարզում մեկնարկել էր դեկտեմբերի 17-ից՝ Գորիսի զինակոչիկների առաջին հավաքով։ Տղաներին խաղաղ ու անվտանգ ծառայություն եւ բարի վերադարձ մաղթեցին, ինչպես նաեւ նրանց գալիք Ամանորը շնորհավորեցին Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը, մարզի զինկոմ...

ԷԴԳԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ԷԴԳԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ 20.12.2019

ՀՀ վարչապետի 2019թ ․ դեկտեմբերի 19-ի 1945 - Ա որոշմամբ Էդգար Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար։ Ծնվել է 1984թ. մարտի 30-ին Կապան քաղաքում: 2000թ. ավարտել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը: 2000թ ․ ընդունվել և 2005թ ․ ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կոմերցիայի և ապրանքագիտության ֆակուլտետը, ստանալով շուկայագետի որակավորում (մասնագիտությունը՝ «Շուկայագիտություն (Մարքեթինգ)»): 2007...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱԶԾ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱԶԾ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 18.12.2019

Դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզպետի հյուրերն էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կանանց հզորացման եւ գենդերային հավասարության ծրագրերի ղեկավար Նատալյա Հարությունյանը եւ «Կանայք եւ երիտասարդները նորարար համայնքային զարգացման գործընթացներում» ծրագրի համակարգող Ժաննա Հարությունյանը։ Նրանք ներկայացրեցին քննարկվող ոլորտում մինչ այժմ իրականացված ծրագրերը Հայաստանում եւ մասնավորապես` Սյունիքում, որոնց նպատակն է եղել կանանց ու երիտասարդների ակտիվության խթանումը ՏԻՄ մակարդակում։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 12:58:19