Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 30.08.2021

Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 12։00-ից սկսած, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Ագարակ քաղաքում՝ վարչական ղեկավարի նստավայրում (նախկին համայնքապետարան), կկատարի քաղաքացիների ընդունելություն։

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ 30.08.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, Սիսիանի քաղաքապետարանում աշխատակազմին,համայնքի ավագանուն և համայնքային ենթակայության կառույցների ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։ Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը,տարածաշրջանից ընտրված պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝...

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ 29.08.2021

Սյունիքի մարզի Քարաշեն, Սյունիք, Դավիթ Բեկ, Ագարակ, Շիկահող եւ Ծավ գյուղերին գյուղատնտեսական տեխնիկա՝ մասնավորապես հակավորման սարքեր հատկացվեցին ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի եւ «Աջակցություն Հայաստանին» նախաձեռնության համատեղ ծրագրի շրջանակներում։ Հիշեցնենք, որ մինչ այժմ աշխատանքային խմբի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակներում մարզի սահմանամերձ գյուղերին ըստ անհրաժեշտության նաեւ փոքր...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՈՐԱՅՔՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՈՐԱՅՔՈՒՄ 25.08.2021

  Օգոստոսի 24-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետարանի՝ տարբեր ոլորտների պատասխանատուներից կազմված աշխատանքային խմբի հետ այցելել է Գորայք համայնք։ Նա հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավարի, բնակավայրերի վարչական ղեկավարների, ինչպես նաեւ բնակիչների հետ․ քննարկվել են գորայքցիներին հուզող տարբեր հարցեր, որոնք վերաբերել են գյուղատնտեսությանը, հողօգտագործմանը, ջրամատակարարմանը, սոցիալական, առողջապահական, զբաղվածության խնդիրներին եւ այլն։ Համայնքի բնակավայրերի համար լուրջ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԵՎՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԵՎՈՒՄ 24.08.2021

  Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը օգոստոսի 23-ին Տաթեւ համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին ներկայացել էր 11 քաղաքացի։ Բնակարանային ապահովման հարցով դիմել է 2 քաղաքացի, որից մեկը ուղղորդվել է համապատասխան կառույց, մյուսի (զոհվածի ընտանիք) խնդիրը կուսումնասիրվի։ Արցախից տեղափոխված ընտանիքներից մեկի տանիքի նորոգման համար աջակցությունը լուծում ստացավ, մյուսի տան հարցը ընթացք կստանա, եթե նա որոշի հաստատվել Սյունիքում։ Հողի սեփականաշնորհման հարցով դիմած մեկ...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.08.2021

  Սիրելի՛ կապանցիներ Սյունյաց սիրելի մարզկենտրոնի օրը բոլորիս տոնն է, որի առիթով շնորհավորում եմ նախեւառաջ բոլոր կապանցիներին, ինչպես նաեւ բոլոր սյունեցիներիս։ Շատերին կարող է թվալ, թե անցնող տարվա կորուստները, չամոքված վերքերն ու սուգը համատեղելի չեն այսօրվա տոնի հետ, բայց սահմանային ու սահմանապահ Սյունիքում նման տոն նշելն իր խորհուրդն ունի ու ինքնանպատակ չէ․ կարծում եմ՝ հենց դուք՝ այստեղ բնակվողներդ, ամենից առաջ ու ամենից շատ արժանի եք զգալու հերոսական Կապանի ոգին, ինչպես...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-16 17:50:02