Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄՐՑՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ 17.06.2021
Հունիսի 14-16-ը Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում կայացան ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության տարածքային փուլի մրցումները: Դրանց մասնակցում էին հանրակրթական դպրոցների 3-6-րդ դասարանների աշակերտները: Մրցումների ծրագրում ընդգրկված էին հետեւյյալ մրցաձեւերը՝ վազք 30մ բարձր մեկնարկից, վազք 60մ բարձր մեկնարկից, վազք 500մ, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքից, ձգումներ կախ դրությունից, ձեռքերի ծալումներ եւ ուղղումներ պառկած հենադրությունից՝ մարզանստարանին,...

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳՅՈՒՂՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ 16.06.2021
Շարունակվում է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի մշակած ծրագրերի արդյունքում սահմանամերձ գյուղերին գյուղտեխնիկայի ու գյուղսարքավորումների տրամադրումը։ Հերթական խմբաքանակը՝ մոտ 160 միավոր սարքավորում արդեն հասել է մարզ, որից՝ 60 մոտոբլոկ եւ 32 խոտհնձիչ Տեղ համայնքում են ու մոտ օրերս կբաժանվեն բնակիչներին, մնացածը՝ այլ բնակավայրերի։ Նշենք, որ կառավարության ու միջազգային դոնորի համագործակցության արդյունքում մինչ այժմ մարզի սահմանամերձ...

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ 15.06.2021
ՀՀ կառավարությունը Տեղ համայնքին նոր «Մազ» բեռնատար ավտոմեքենա է տրամադրել։ Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը խնդիրը ներկայացրել էր կառավարության կողմից ստեղծված՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին, քանի որ պատերազմի ընթացքում համայնքը տեխնիկական կորուստներ էլ էր ունեցել, ու իր համար կարեւոր նշանակություն ունեցող բեռնատար ու այլ մեքենաներ էին այրվել։ Խնդիրը լուծում ստացավ, եւ 20 տ տարողությամբ «Մազ»-ն արդեն համայնքում է։

ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԿՈՒՆԵՆԱ 14.06.2021
Հունիսի 14-ին Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը Մեղրի համայնքում մասնակցել է «Արեւիք» արվեստի դպրոցի Մեղրիի մասնաճյուղի տանիքին տեղակայված ինքնավար արեւային կայանների բացման արարողությանը, որին ներկա էին նաեւ ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը: Ծրագիրը, որը ֆինանսավորել է Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը կից «Բնապահպանական...

ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑՈՒՄ` ԿԱՊԱՆՈՒՄ 13.06.2021
Աշխատանքային երկօրյա այցով Սյունիքում գտնվող ՀՀ ԿԳՍՄ փոխնախարար Կարեն Գիլոյանը հունիսի 12-ին Կապանում ներկա է գտնվել Մալոյան եղբայրների (Լիպարիտ եւ Մանվել) անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցմանը։ Այն կազմակերպել էր Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիան՝ Կապանի համայնքապետարանի աջակցությամբ։ Կապանի, Քաջարանի, ՀՀ այլ քաղաքներից ու Արցախից ժամանած աթլետները մրցեցին հեռացատկ եւ եռացատկ մրցաձեւերում։ Մրցման բացման արարողությանը ՀՀ դրոշը բարձրացրեց Եվրոպայի պատանիների չեմպիոն,...

ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ՝ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ 12.06.2021
Հունիսի 11-ին Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ առաջին անգամ կազմակերպեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ «Խաղում ենք, սովորում եւ ընկերանում» խորագրով, որին մասնակցեցին Կապանի ու Քաջարանի 11 դպրոցներ։ Չորս հոգանոց թիմերի կազմում ընդգրկվել էին դպրոցականներ 7-9-րդ դասարաններից։ Մրցույթի ընթացքում աշակերտներն իրենց գիտելիքները ստուգեցին հիմնականում հայրենագիտական...


