Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՈՒ ՀՆՉԵՑ ԶԱՆԳԸ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ․․․ 05.06.2021
Հունիսի 4-ին իրական «Վերջին դաս» էր կազմակերպել Վերիշենի միջնակարգ դպրոցը՝ առանց նախապես գրված ելույթների, սցենարի, այլ անմիջական ու բնական դաս՝ սովորական դպրոցական դասարանում՝ յուրաքանչյուր աշակերտին բնորոշ պահվածքով, դասղեկի մտերմիկ զրույցով ու անկեղծ խորհուրդներով։ Պատերազմով սկսված ուսումնական տարին թախիծ էր բերել կարծես միանգամից հասունացած 12-րդցիների աչքերին, հատկապես՝ տղաների, որոնք այդ օրերին դասերից հետո թիկունքում կամավորություն էին անում։ Եվ բնականաբար, առաջին դասն...

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՕՐԸ ՀՀ ԿԳՍՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԳՈՐԻՍ 05.06.2021
Հունիսի 4-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը աշխատանքային այցով գտնվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ նա նախ այցելել է Գորիսի թիվ 1 ավագ դպրոց, որն այժմ հիմնանորոգվում է Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության համատեղ միջոցներով։ Նախարարը շրջելով տարածքում՝ ծանոթացավ շինարարության ընթացքին ու որակին։ Այնուհետեւ Վ․ Դումանյանը Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին դասին» նվիրված արարողությանը: Շնորհավորելով...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ 04.06.2021
Սիրելի՛ շրջանավարտներ Այսօր դպրոցներում կազմակերպվում է ձեր Վերջին դասը, հնչում է կրթօջախներին հրաժեշտ տալու վերջին զանգը, որի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ, ձեր մանկավարժներին, ծնողներին։ Այս ուսումնական տարին թե՛ համավարակի, թե՛ ցավալի պատ ե րազմի պատճառով լի էր դժվարություններով, չծրագրված իրավիճակներով, այդուհանդերձ , ուսուցիչները, դպրոցականները և ծնողները կարողացան հարմարվել, պայմաններ ապահովվեցին մեր աշակերտների ուսում ստանալու իրավունքն անխախտ պահելու,...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՄԱԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՀԵՏ 03.06.2021
Հունիսի 2-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Ն․ Բաբայանը մարզում ՄԱԿ-ի ներդրմամբ իրագործված ծրագրերի համար շնորհակալություն ու հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։ Շ․ Շարփը նշեց, որ Սյունիքում տարիներ շարունակ ՄԱԿ-ի տարբեր կառույցներ բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, իսկ պատերազմի ընթացքում ու դրանից հետո այս ամիսներին դրանք ավելի շատ հումանիտար ուղղվածություն ունեին՝...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ 03.06.2021
Հունիսի 3-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, դեսպանատան ռազմական կցորդի, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։ Դեսպանը նշեց, որ ճանապարհին այցելել է ծառայություն իրականացնող ռուս սահմանապահներին ու կարեւորում է նրանց ներկայությունն այստեղ՝ բնակչության անվտանգության ապահովման առումով։ Կողմերը զրուցեցին ներկայումս Սյունիքի սահմաններին...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՀԵՂԻՆԱԿ ԷԼԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ 03.06.2021
Հունիսի 3-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը հանդիպում է ունեցել Կալիֆոռնիայի նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ եւ Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ (ներկայացնում է 43-րդ ընտրատարածքը) Էլեն Ասատրյանի հետ։ Նա Սյունիք է այցելել մարզում հետպատերազմյան շրջանում ստեղծված վիճակի մասին ճշգրիտ տեղեկություններ ստանալու, ու այն հայ համայնքին ներկայացնելու համար, եղել է սահմանամերձ մի շարք գյուղերում, հանդիպել բնակիչներին, այցելել...


