Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕԽՏԱՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՓԱՌՔԻ ԱՆԿՅՈՒՆ ԲԱՑՎԵՑ

ՕԽՏԱՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՓԱՌՔԻ ԱՆԿՅՈՒՆ ԲԱՑՎԵՑ 03.05.2021

Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն ու մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը Օխտարի միջնակարգ դպրոցում (Կապան համայնք) մասնակցեցին Արցախյան վերջին պատերազմում հերոսացած` դպրոցի շրջանավարտ Կարեն Գրիգորյանի անունը կրող «Փառքի եւ հավերժության անկյունի» բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին զոհված հերոսի ծնողները, դպրոցի՝ պատերազմի ժամանակ վիրավորված շրջանավարտները, ԵԿՄ անդամներ ու այլ հյուրեր: Անկյան բացման...

ԱՅՑԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ԱՅՑԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ 30.04.2021

Ապրիլի 29-ին, շարունակելով այցերը մարզի սահմանամերձ բնակավայրեր, Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը, փոխմարզպետ Կարո Ավանեսյանի գլխավորությամբ, այցելել է Կապան համայնքի Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ, Սրաշեն, Շիկահող ու Ճակատեն գյուղեր։ Գյուղերում խմբի անդամները հանդիպումներ են ունեցել վարչական ղեկավարների ու բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները, նաեւ եղել սահմանային դիրքերում, հանդիպել զինվորների ու հրամանատարների հետ։ Կարո Ավանեսյանը նաեւ գյուղերի դպրոցներ է...

ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ 29.04.2021

  ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ 500 մլն դրամ է հատկացվել Սյունիքի մարզպետարանին՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2021թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով Սյունիքի...

ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 6 ԴՊՐՈՑԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃ ՈՒՆԻ

ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 6 ԴՊՐՈՑԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃ ՈՒՆԻ 27.04.2021

Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Գորիսի Ս․Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացումը, որին ներկա էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալներ Նարեկ Բաբայանը, Կարո Ավանեսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։ 2020թ․ դպրոցի թիմը մասնակցել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Իմ քայլը» հիմնադրամի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության համատեղ գործակցությամբ...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ 26.04.2021

Սիրելի ՛ հայրենակիցներ Հարյուր տարի առաջ՝ 1921 թվականի ապրիլի 26-ին, Տաթեւի   համազանգեզուրյան 2-րդ համագումարը   «Ինքնավար լեռնաշխարհ Սյունիքը» հայտարարեց անկախ պետություն եւ այն վերանվանվեց Լեռնահայաստան, որի կազմում ընդգրկվեցին Զանգեզուրը, Վայոց ձորը (Դարալագյազը) եւ Լեռնային Ղարաբաղը: Լեռնահայաստանի հռչակումը Սյունիքի հինգհազարամյա պատմության ամենահիշարժան դրվագներից է : Լեռնահայաստանի հռչակումը պատմական տվյալ իրավիճակում...

ԾԱՌԱՏՈՒՆԿ  ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

ԾԱՌԱՏՈՒՆԿ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 26.04.2021

Սյունիքը եւս մասնակցել է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին մեկնարկած համապետական ծառատունկին։ 7000 ծառ տնկել են մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներն ու մարզի համայնքները։ Իսկ Սիսիանում 7 հա տարածքի վրա հիմնվել է նոր անտառային տարածք, որտեղ 30 000 ծառ տնկվել է մարզի անտառտնտեսությունների ուժերով։ Ծառատունկի համար համայնքներում ընտրվել են ոռոգման հնարավորություն ունեցող տարածքներ․ դպրոցները տնկել են պտղատու ծառեր՝ խնձորենիներ (3280 հատ),...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-06 17:15:12