Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22.03.2021
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 34 բնակավայրերում գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը, նորարարական...

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԷԻՆ 19.03.2021
Մարտի 17-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչության աշխատակիցներին՝ Իրավաբանական բաժնի ղեկավար Ումար Յախյաեւին, ծրագրերի բաժնի ղեկավար Ալմազ Բուրկուտովին, Իրավաբանական բաժնի պաշտոնյա Նաիրա Մարությանին եւ համայնքային հարցերով պատասխանատու, Իրավաբանական բաժնի օգնական Կարեն Խաչատրյանին։ Հանդիպմանը ներկա էին նաեւ մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻԻՀ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ 18.03.2021
Մարտի 18-ին Սյունիք է այցելել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի միջազգային իրավական հարցերով տեղակալ Մոհսեն Բահարվանդին․ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ Սյունիքի մարզպետարանում նա հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքում ճանապարհաշինական ծրագրերի հեռանկարները, որոնց մասնագիտական ու այլ տարբերակներով կարող է աջակցել իրանական կողմը, քանի որ վերջինս եւս շահագրգռված է մարզի տարածքով անցնող...

ՃՏՊ ԿԱՊԱՆ-ԳՈՐԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ․ ՏԱՐԲԵՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑ Է 16.03.2021
Մարտի 16-ի գիշերը Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին կողաշրջվել էր Իրանի Իսլամական Հանրապետության «Scania» մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչը (ցիստեռնը 22 տ լիցքավորած), առկա էր վառելիքի արտահոսք․ նշված ճանապարհահատվածը միակողմանի փակ էր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տուժածներ չկային։ Գիշերը դեպքի մասին ԱԻՆ ՄՓՎ-ն տեղեկացրել է...

ԱՅՑ ՎԵՏԵՐԱՆԻՆ 15.03.2021
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանն այսօր այցելել են Կապանի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանին, շնորհավորել նրան 90-ամյակի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն՝ հանձնելով պատվոգիր ու դրամական պարգեւ։ Ռաֆիկ Հարությունյանը 2013-ից է ղեկավարում վետերանների խորհուրդը, իսկ 90-ամյա հոբելյարի աշխատանքային գործունեությունը եղել է մանկավարժությունը, զբաղվել է նաեւ ակտիվ հասարակական աշխատանքով։
1. Ընտանեկան նպաստ է ստացել 1705 ընտանիք։ 2. Սոցիալական նպաստ է ստացել 1006 ընտանիք։ 3. Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 129 ընտանիքի։ 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 3 ընտանիք ։ 5. Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն ստացող ընտանիք չի եղել։ 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնություն ստացող ընտանիք չի եղել։ 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 40 քաղաքացու։ 8. Ընտանիքների անապահովության գնահատման...


