Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանում մեկնարկեց վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի գավաթի համար անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլը 26.03.2011

Կապանի մարզադպրոցում այսօր մեկնարկեց վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահի գավաթի համար անցկացվող ամենամյա մրցաշարի եզրափակիչ փուլը, որը կտեւի երեք օր: Միջոցառման հանդիսավոր բացմանը վոլեյբոլիստներին ողջունեց եւ հաջողություն մաղթեց ֆեդերացիայի նախագահ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը...

Պարարտանյութ` Սյունիքի գյուղացիական տնտեսություններին 25.03.2011

Ընթացիկ գարնանացանի համար մարզի գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան ձեռք բերելու 1 տ պարարտանյութ` շուկայականից էժան գներով: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տեղեկացմամբ, մարզում կատարվող գյուղատնտեսական աշխատանքների համար յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է լինում 2500-3000 տ պարարտանյութ...

Գյուղատնտեսական տեխնիկայի ցուցահանդես-վաճառք` Մեղրիում 24.03.2011

Մարտի 26-ին եւ 27-ին «Շեն» բարեգործական կազմակերպությունն առաջին անգամ Մեղրի քաղաքի մշակույթի տանը կկազմակերպի «Գյուղատնտեսական տեխնիկայի եւ միջոցների» ցուցահանդես-վաճառք...

Կայացավ Սյունիքի մարզխորհրդի անդրանիկ նիստը 22.03.2011

Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ընթացիկ տարվա առաջին մարզխորհրդի նիստը: Նախ` մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ փոխավարչապետի, տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախարարների, պետական կառավարման մյուս մարմինների ղեկավարների հետ քննարկված Սյունիքի մարզպետի 2010թ. գործունեության արդյունքների գնահատման վերջնական տարբերակը...

Վերընտրվեցին գործող գյուղապետերը 21.03.2011

Սյունիքի մարզի 6 համայնքներում մարտի 20-ին անցկացվեցին ՏԻՄ հերթական ընտրություններ: Դրանցից 4-ում կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում վերընտրվել են գործող գյուղապետերը...

78 սյունեցի դպրոցականներ կմասնակցեն առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին 16.03.2011

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին այս տարի կմասնակցի սյունեցի 78 աշակերտ` 15 առարկայից:Ինչպես պատասխանատուներն են հավաստում, օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները գոհացուցիչ են: Հատկապես աշխարհագություն, պատմություն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն առարկաներից աշակերտները բարձր առաջադիմություն են ցուցաբերել: Մարզային փուլին մասնակցած 460 աշակերտից 125-ը զբաղեցրել են մրցանակային տեղեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-26 18:19:08