Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդունելությանը մասնակցեց 41 մարդ 31.01.2011

2011թ.հունվարի 31-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 63 մարդ, մասնակցեց 41-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 37, աշխատանքի տեղավորման` 2, բնակարանի նորոգման հարցով` 1 քաղաքացի: Դրամական օգնության համար դիմած 41 քաղաքացիների դիմումներին տրվեց դրական պատասխան: Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվեց ուսումնասիրել ընդունելությանը մասնակցած զոհվածի այրի Լորիկ Խաչատրյանի` բնակարանի նորոգման վերաբերյալ դիմումը եւ ներկայացնել առաջարկություն:

Սյունիքում աճել է համաշինարարական աշխատանքների ծավալը 29.01.2011

Անցած տարի Սյունիքում իրականացված համաշինարարական աշխատանքների ծավալն աճել է 6 տոկոսով: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության ու տրանսպորտի վարչության` տվյալներով` 2010 թվականի ընթացքում մարզում իրականացվել են շուրջ 9,95 մլրդ դրամի համաշինարարական աշխատանքներ, որից 2,64 մլրդ դրամի կապիտալ շինարարության եւ 7,3 մլրդ դրամի հիմնանորոգման ու նորոգման աշխատանքներ:

Տոնական միջոցառումներ` Հայոց բանակի օրվա առթիվ 28.01.2011

Հայոց բանակի կազմավորման 19-ամյակի առթիվ տոնական միջոցառուներ անցկացվեցին Սյունիքի մարզում տեղակայված զորամասերում: Կապանի զորամասի սպաներին ու զինվորներին շնորհավորելու էին գնացել ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, «Կապանի Երկրապահ կամավորների միության», «Ազատամարտ» եւ «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական հկ-ների ներկայացուցիչներ:

ՏԻՄ հերթական ընտրություններ` Սյունիքի 6 համայնքում 27.01.2011

Մարտի 20-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակվել Սյունիքի մարզի վեց համայնքում:Այդ օրը համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են նշանակվել Շուռնուխում, միայն համայնքի ղեկավարի ընտրություններ` Կաղնուտ, Լոր եւ Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղերում:

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքը` պետական մարմինների ամենաթափանցիկ ու բաց կայքերի շարքում 21.01.2011

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ուսումնասիրելով պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերը` օրերս հրապարակել է հետազոտության արդյունքները:

Մարզի 13 երեխայի համար ձեռք է բերվել ծննդյան վկայական 19.01.2011

2010 թվականի ընթացքում Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը մարզի համայնքներից ստացել է 14 երեխայի ծննդյան վկայական չունենալու մասին տվյալներ։ Բաժնի ջանքերով հնարավոր է եղել 13 երեխայի համար լուծել այդ խնդիրը: Երեխայի ծննդյան վկայական չունենալու պատճառները տարբեր են` կամ ծնողը կորցրել է այն, կամ էլ երեխան ծնվել է տանը, եւ նրա ծնունդը հաստատող փաստաթուղթ ժամանակին ձեռք չի բերվել:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 16:48:03