Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 25.08.2017

 ՀՀ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 28-ին ժամը 15:00-ին Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում:  

ԻՐԱԶԵԿՈՒՄ-ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՄԱՄԲ, ՆԵՐՄՈՒԾՄԱՄԲ ԵՎ ԻՐԱՑՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ  (տեսանյութ)

ԻՐԱԶԵԿՈՒՄ-ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՄԱՄԲ, ՆԵՐՄՈՒԾՄԱՄԲ ԵՎ ԻՐԱՑՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ (տեսանյութ) 23.08.2017

Այսօր մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց իրազեկում-հանդիպում ոչ պարենային ապրանքների արտադրմամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսվարող սուբյեկտներ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե...

ՔԱՋԱՐԱՆՑԻ ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ԱՆՈՒՆԸ

ՔԱՋԱՐԱՆՑԻ ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ԱՆՈՒՆԸ 22.08.2017

 Այսօր մարզպետ Վահե Հակոբյանը հյուրընկալել է <<Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց>> ՊՈԱԿ-ի սաներին ու մարզիչներ Ինգա Փարսադանյանին և Լիլիթ Աբգարյանին: Մարզադպրոցի յոթ սաներ հուլիսի 21-25-ը Գյումրի քաղաքում մասնակցել են <<<Բարեկամություն 2017>> 10-րդ միջազգային մրցաշարին և զբաղեցրել մրցանակային տեղեր: Անհատական մրցաձևերում Սյուզաննա Ալեքսանյանը,Մարի Ղազարյանը, Իրինա Պետրոսյանը, Մանե Ղազարյանը գրավեցին առաջին, Սառա Առաքելյանը՝ երկրորդ, իսկ Եվա...

ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՏՈՆԵՑԻՆ  ՔԱՂԱՔԻ 59-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՏՈՆԵՑԻՆ ՔԱՂԱՔԻ 59-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ 22.08.2017

 Օգոստոսի 21-ին Քաջարանում մեծ հանդիսությամբ տոնեցին Քաջարանին քաղաքի կարգավիճակ շնորհելու 59-րդ տարեդարձը: Քաղաքի օրվան նվիրված Քաջարանի համայնքապետարանը կազմակերպել էր տոնական մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվեցին քաղաքի բոլոր թաղամասերում: Միջոցառումներին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, համայնքապետեր և մի շարք հյուրեր։ Օրվա առթիվ մարզի ղեկավարը շնորհավորել է բոլոր...

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ 18.08.2017

 Օգոստոսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածք՝ ուսումնասիրելու և քննարկելու ԱՏԳ-ի զարգացման ուղիները։ Քննարկումներին մասնակցել են նաև համայնքի ղեկավարը, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագծողներ և անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղի պատասխանատուները։ Աշխատանքային խումբը Ազատ տնտեսական...

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 18.08.2017

Օգոստոսի 17-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Կապանի տարածաշրջանի գյուղական համայնքների ղեկավարների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա խնդիրների, իրականացվելիք ծրագրերի հետ կապված հարցեր: Հանդիպմանը հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման և իրավունքների պետական գրանցման մի շարք խնդիրների մասին զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30