Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է  ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ 03.03.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այց է կատարել Մեղրիի տարածաշրջան` տեղում ծանոթանալու բնակիչների հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով: Մարզի ղեկավարը Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղում հանդիպում ունեցավ համայնքի ավագանու, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենների, բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում վեր հանված խնդիրները վերաբերում էին նախակրթարանների, դպրոցների վերանորոգմանը, համայնքի ամբողջական գազֆիկացմանը,...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ 03.03.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Եղեգի միջնակարգ դպրոց: Դպրոցի կրտսեր աշակերտները մարզի ղեկավարին ընդունեցին երգ ու պարով: Վահե Հակոբյանը դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանի ուղեկցությամբ շրջել է դասասենյակներով, ծանոթացել պայմաններին, զրուցել մանկավարժների ու աշակերտների հետ, հետաքրքրվել ուսումնական գործընթացով՝ պատասխանել նրանց հարցերին: Հանդիպմանը մարզի ղեկավարը վստահեցրել է, որ կրթության ոլորտը մշտապես գտնվում է մարզպետարանի ուշադրության կենտրոնում, և արվելու է ամեն...

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ (տեսանյութ )

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ (տեսանյութ ) 02.03.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը փետրվարի 28-ին մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետն ընդունել է 73 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսունութ, աշխատանքի տեղավորման՝ երեսունչորս, բնակարանով ապահովելու խնդրանքով՝ մեկ քաղաքացի: Դրամական օգնության բոլոր դիմումներին տրվել է դրական լուծում: Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները: Մարզպետ Վահե...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՆԳԵՂԱԿՈԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՆԳԵՂԱԿՈԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ 28.02.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այց է կատարել Սիսիանի տարածաշրջանի Անգեղակոթ համայնք: Մարզպետը Սիսիան ու Անգեղակոթ համայնքների ղեկավարների ուղեկցությամբ նախ այցելել է համայնքի պանթեոն, ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում հերոսացած անգեղակոթցիների շիրիմներին, այնուհետև հանդիպել համայնքի բնակիչներին, պատասխանել վերջիններիս հարցերին: Բնակիչները մարզպետին ներկայացրել են համայնքի գյուղատնտեսական, կրթական ու այլ խնդիրների հետ կապված հարցեր:...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՈՐԵՎԷ ՀԵՏԵՎԱՆՔ ՉԻ ԹՈՂԵԼ. ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՈՐԵՎԷ ՀԵՏԵՎԱՆՔ ՉԻ ԹՈՂԵԼ. ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է 28.02.2017

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր, տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ 24.02.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այց է կատարել Կապանի տարածաշրջանի Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց, Վարդավանք համայնքներ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ համայնքներում առկա հիմնախնդիրներին: Մարզի ղեկավարը համայնքապետերի ուղեկցությամբ շրջել է համայնքներում, այցելել դպրոցներ, հանդիպել բնակիչների հետ, պատասխանել վերջիններիս մտահոգող հարցերին: Համայնքների ղեկավարների ու բնակիչների բարձրացրած խնդիրները վերաբերում էին գյուղատնտեսական մթերքների իրացմանը,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47