Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 27.12.2016

Այսօր Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Ա. Խաչատրյանը, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև մարզի քաղաքային ու գյուղական համայնքների, հանրապետական գործադիր...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 27.12.2016

<<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի, ինչպես նաև <<ՀՀ Սյունիքի մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Սյունիքի մարզպետի 2015 թվականի փետրվարի 3-ի N 10-Ն որոշման համաձայն` ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը իրականացնում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՔԻՔ ԲՈՔՍԻՆԳԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՍԱՆԵՐԻՆ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՔԻՔ ԲՈՔՍԻՆԳԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՍԱՆԵՐԻՆ 26.12.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր հյուրընկալել է Սյունիքի մարզի <<Սիրողական և պրոֆեսիոնալ Քիք-բոքսինգի մարտական ակումբի>> մարզիկներին ու հանձնել խրախուսական նվերներ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ակումբի սաները վերջերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել են <<Եվրասիայի ակումբների գավաթի առաջնությանը>> ու իրենց քաշային կարգերում արժանացել 3 ոսկե և 2 արծաթե մեդալների:  

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 23.12.2016

 2016 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 1400-ին, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի << Մարզխորհրդի նիստեր >> ենթաբաժնում: 

ԿԱՊԱՆՈՒՄ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

ԿԱՊԱՆՈՒՄ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է 23.12.2016

 Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում հանդիսավոր վառվեց քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը՝ տոնական օր պարգևելով հավաքվածներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ կապանցիներ: Գլխավոր տոնածառի լույսերը վառեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, որին հաջորդեց տոնական համերգ ու հրավառություն: Մարզկենտրոնում Ամանորին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 6-ը:  

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ  ԵՐԵԽԱՆԵՐԸ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ 23.12.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր այցելել էր Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր և ամանորյա նվերներ հանձնել դպրոցի երեխաներին: Միջոցառմանը ներկա էին նաև <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> բարեգործական հիմնադրամի տնօրեն Զարուհի Տոնապետյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ: Սաները հյուրերին դիմավորել են թատերական ներկայացումներով և տոնական համերգով: Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է կրթահամալիրի սաներին ու կոլեկտիվին գալիք տոների կապակցությամբ,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10