Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ 17.03.2017
«Պետությունը պաշտպանության շրջանակներում նախապատրաստելու 2017 թվականի մարզումների անցկացման պլան ժամանակացույցի մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված և ՀՀ Սյունիքի մարզպետի 2017թ. մարտի 14-ի N39-Ա որոշման համաձայն` 2017 թվականի մարտի 17-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում կառավարման կետերի աշխատանքային խմբերի հետ անց են կացվել շտաբային ուսումնական մարզումներ։ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, շտաբային ուսումնական մարզումների ղեկավար Վարդան Դավթյանը մարզպետարանի...
«ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 14.03.2017
Մարտի 17-ին, 18-ին, 19-ին Տեղ, Գորիս և Սիսիան համայնքներում իրականացվելու է «Բաց դռների օր» առողջապահական միջոցառումը, որի շրջանակներում Երևան քաղաքից ժամանած առաջատար բժիշկ-մասնագետները` նյարդաբան, սրտաբան, էնդոկրինոլոգ, ակնաբույժ, ուռուցքաբան, մանկաբարձ-գինեկոլոգ, մաշկաբան, անոթաբան, ուռոլոգ, վնասվածքաբան, մանկաբույժ, կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն: Տեղում միջոցառումը կկայան մարտի 17-ին ժամը 11:00-ից՝ «Տեղի առողջության առաջնային պահպանման...
ԱՎԱՐՏՎԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 10.03.2017
Փետրվարի 18-ից մինչև մարտի 6-ը Կապանի <<Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ-ում անցկացվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Օլիմպիադան անցկացվեց 16 առարկաներից, որին մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների 828 աշակերտ: Մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած 108 աշակերտ իրավունք է ստացել մասնակցելու դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին, որը կմեկնարկի մարտի 11-ին:
ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԱՉՔԻ ԸՆԿԱԾ ԿԱՆԱՅՔ 09.03.2017
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում մասնակցել է կանանց միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է սյունեցի կանանց, նրանց մաղթել ամենայն բարիք, ընտանեկան ջերմություն և երջանկություն: Տոնի կապակցությամբ մարզի ղեկավարը շնորհակալագրեր ու դրամական պարգևներ հանձնեց կրթության, առողջապահության, մշակույթի և այլ ոլորտներում աչքի ընկած մի շարք կանանց:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԶՈՒՄ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 07.03.2017
ՀՀ Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններից հավաքագրված 2017 թվականի փետրվար ամսվա ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն. հ/հ Կազմակերպության անվանումը Ընդամենը ծնունդներ Որից տղաներ Որից աղջիկներ...
ՀՀ Սյունիքի մարզի չորս ՍԱՏԳ-ներում 2017 թվականի փետրվար ամսին կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն. 1. Ընտանեկան նպաստ են ստացել 2474 ընտանիք, 2.Սոցիալական նպաստ են ստացել 1053 ընտանիք, 3.Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 177 ընտանիքների, 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 12 երեխա, 5.Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն չի տրվել, 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնություն չի հատկացվել, 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 17...