Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 17.11.2016

Սիրելի՛ ուսանողներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Առաջադեմ, ակտիվ և հետաքրքրասեր ուսանողությունը մեր երկրի ապագայի երաշխիքն է: Շուտով կգա այն օրը, երբ դուք՝ երիտասարդ մասնագետներ, քաղաքական գործիչներ, ձեռներեցներ, կսկսեք ձեր աշխատանքային գործունեությունը՝ իրականացնելով ձեր երազանքները, շենացնելով և զարգացնելով մեր երկիրը:Վաղը դուք կզբաղեցնեք ձեր ուսուցիչների տեղը՝ փոխանցելով ձեր երեխաներին գիտելիքներ և Հայրենիքի հանդեպ...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱԶԵԿՈՒՄ-ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱԶԵԿՈՒՄ-ՀԱՆԴԻՊՈՒՄ 16.11.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել չափագիտական և տեխնիկական կանոնակարգերին առնչվող մասնագիտական իրազեկում-հանդիպում:Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության <<Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի>> ղեկավար Լևոն Խալիկյանը, <<Չափագիտության ազգային ինստիտուտի>> և <<Ստանդարտների ազգային ինստիտուտի>>, մարզպետարանի աշխատակազմի, ինչպես...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ՀՆԳԱՄՅԱ  ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ 16.11.2016

Նոյեմբերի 16-ին Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում անցկացված քննարկմանը ՀՀ տարածքաին կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը ներկայացրեց <<Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի>> մշակման և կառավարման նոր մեթոդաբանությունը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Կապանի, Մեղրու, Քաջարանի տարածաշրջանների համայնքապետարանների աշխատակիցներն ու համայնքների...

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ 09.11.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են մարզի զարգացման ռազմավարության նախագծի մշակման նպատակով ձևավորված հիմնական աշխատանքային և ոլորտային խմբերը: Վաչե Գրիգորյանը ներկայացրել է մարզի տարածաշրջանային զարգացման ռազմավարական ծրագրի կազմման ժամանակացույցը և հետաքրքրվել ծրագրի մշակման ուղղությամբ...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ 09.11.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել սեմինար-քննարկում, որին մասնակցում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Սեմինարը, որին ներկա էին Աղետների և ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատանքները համակարգող մարզային հանձնաժողովի, ինչպես նաև <<Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ>> (ԱՌՆԱՊ) հիմնադրամի ու <<Սեյվ դը չիլդրեն>> կազմակերպության ներկայացուցիչները, նպատակ ունի նպաստել տեղական ինքնակառավարման մակարդակում ղեկավարների ու մասնագետների աղետների ռիսկի...

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ  ԿԱՊԱՆԻ  ԹԻՎ 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 09.11.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ հանրային քննարկում Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի վերակառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման և դպրոցի նախագծի վերաբերյալ: Այն իրկանացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը <<Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի>> շրջանակներում: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության, կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28