Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ 07.12.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը դեկտեմբերի 6-ին այցելել է Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր, ուր ներկա է գտնվել Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Տոնական միջոցառման ընթացքում կրթահամալիրի սաները երաշժտական և այլ կատարումներով հյուրերին ներկայացրեցին իրենց կարողություններն ու հմտությունները: Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ բարձր գնահատելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ տարվող մանկավարժների աշխատանքը:...
ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՆՈՐՀԱԼԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ 06.12.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտներ՝ <<Ամենախելացին>> հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանի քառորդ եզրափակչի հաղթող Մարի Բադալյանին և <<Երգը բարեկամության կամուրջ է>> փառատոնի հանրապետական փուլում մրցանակային տեղ զբաղեցրած Մարիա Աթայանին: Ներկա էին նաև Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Հովսեփյանն ու ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ...
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑ է ԿԱՑՎԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 05.12.2016
Նոյեմբերի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում անց է կացվել քաղաքացիների հերթական ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 62 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսունչորս, աշխատանքի տեղավորման՝ քսանվեց, գրավ դրված անշարժ գույքի հարցի և համայնքի խմելու ջրի կարգավորման մասին՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից քսանյոթին տրվել է դրական լուծում, երեքը գտնվում է ուսումնասիրման փուլում, չորս դիմում մերժվել է: Աշխատանքի տեղավորման...
ՀՀ Սյունիքի մարզի չորս ՍԱՏԳ-ներում 2016 թվականի նոյեմբեր ամսին կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն. 1. Ընտանեկան նպաստ են ստացել 2477 ընտանիք, 2.Սոցիալական նպաստ են ստացել 1082 ընտանիք, 3.Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 188 ընտանիքների, 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 9 երեխա, 5.Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն 18, 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում օգնություն է վճարվել 1 ընտանիքի, 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 28...
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԶՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 02.12.2016
ՀՀ Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններից հավաքագրված 2016 թվականի նոյեմբեր ամսվա ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն h/h Բուժհաստատության անվանումը Կապանի ԲԿ Գորիսի ԲԿ Սիսիանի ԲԿ...
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը համայնքապետարանների ներկայացուցիչների հետ քննարկել է պետական աջակցության ծրագրով մարզին հատկացված աշնանացան ցորենի սերմացուների վճարման դիմաց կուտակված պարտքերի հետ կապված հարցեր: Քննարկմանը որոշում է կայացվել աջակցել գյուղական համայնքներին և մինչև 2016 թվականի վերջը մարել 2012 թվականի պարտքը՝ արտաբյուջետային միջոցների հաշվին: Հիշեցնենք, որ 2012 թվականի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ շուկայականից էժան գներով Սյունիքի մարզին...