Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ 21.09.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Տոնական միջոցառումներին ներկա էր նաև աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը: Միջոցառումների մեկնարկը տրվեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց, որտեղ անցկացվեց Հանրապետական մաղթանք` հայ ժողովորդի խաղաղ ու բարօր կյանքի համար: Այնուհետև Գարեգին Նժդեհի անվան հրապարակում...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 20.09.2016

   Սիրելի՛ հայրենակիցներ,  Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Տոն, որի փափագն ու զգացողությունը մեր սերունդները մշտապես կրել են իրենց հոգում։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Անկախ պետականության կերտումը մի դժվարին ու պատվարժան ճանապարհ էր, որը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց: Այն պետության անցած ուղու, հաջողությունների, փորձությունների ու ապագա ծրագրերի մասին խորհելու առիթ է...

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ`  ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ 20.09.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ Վարդան Դավթյանը, Վաչե Գրիգորյանը և մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանն այսօր այցելել են Կապանի թիվ 2 ավագ դպրոց, որտեղ մասնակցել են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջացառմանը: Անկախության տոնին նվիրված միջոցառմանը դպրոցում հյուրընկալվել էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն ու մանկավարժական կոլեկտիվը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունից...

 ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է  ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ 15.09.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանի հետ այցելել է Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց` ծանոթանալու մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Աշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա օգոստոսին: Պատասխանատուները ներկայացրել են կատարված աշխատանքները և նշել, որ դրանք ընթանում են բնականոն հունով: Մարզադահլիճը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա դեկտեմբերին:...

 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է  ԿԱՊԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԻ  ՍՈՂԱՆՔԱՅԻՆ  ԳՈՏԻ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱՊԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻ 14.09.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր այցելել է Կապանի Շինարարներ թաղամասի սողանքային գոտի` սողանքի հետևանքներին տեղում ծանոթանալու և դրանց վերացման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Մարզպետին ուղեկցում էին Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, մարզպետի տեղակալ Վ.Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռ.Ավետիսյանը: Մարզպետը ծանոթացել է կատարված աշխատանքների ընթացքին, պատասխանատուների հետ քննարկել սողանքի վերացման հնարավորությունները:...

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ  Է  ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ ՈՒ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ ՈՒ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ 13.09.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանի ու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանի հետ այցելել է <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական հասարակական կազմակերպության Կապանի բարեգործական ճաշարան: Վ. Դավթյանը շրջել և ծանոթացել է ճաշարանում ստեղծված պայմաններին, հետաքրքրվել ճաշացանկով, զրուցել շահառուների հետ: Բարեգործական ճաշարանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11