Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում էր ՀՀ առողջապահության նախարարը

Սյունիքում էր ՀՀ առողջապահության նախարարը 09.08.2013

Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:Այցի ընթացքում նախարարի առաջին կանգառը Մեղրիում էր։ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ կառուցվող նոր բժշկական կենտրոնի աշխատանքների ընթացքին։ Նախարարը կառուցողների հետ հենց շինհրապարակում քննարկեց նախագծային մի շարք հարցեր։ Հանձնարարվեց առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներին հաշվարկներ անել՝ կենտրոնին կից դիահերձարան կառուցելու նպատակով։ Նախարար Դումանյանը...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը հանդիպեց <<Հայջրմուղկոյուղի>> փբը-ի գլխավոր տնօրենի հետ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը հանդիպեց <<Հայջրմուղկոյուղի>> փբը-ի գլխավոր տնօրենի հետ 08.08.2013

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն օգոստոսի 8-ին հանդիպում ունեցավ <<Հայջրմուղկոյուղի>> փբը-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Հանդիպմանը, որին ներկա էին մարզի քաղաքային համայնքների ղեկավարները, քննարկվեցին մարզի մի շարք համայնքներում առկա ջրամատակարարման խնդիրներին և ջրի պայմանագրերի կնքման գործընթացին վերաբերող հարցեր: Նշվեց, որ այսօր ոլորտում կան հարցեր, որոնց լուծումը համատեղ ջանքեր և իրատեսական մոտեցումներ են պահանջում: Մարզպետ Վահե Հակոբյանը մասնավորապես նշեց,որ...

Սյունիքում բացվեցին ծնողական կրթության կենտրոններ 31.07.2013

Հուլիսի 30-ին <<Կապանի բժշկական կենտրոնի>> պոլիկլինիկայում <<Մանուկների և վաղ տարիքի երեխաների թերսնուցման նվազեցում>> նախաձեռնության շրջանակներում բացվեց ծնողական կրթության կենտրոն: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը , ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, <<ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի>> ներկայացուցիչ Հենրիետ Արենսը և շահագրգիռ պետական...

Քաղաքացիների ընդունելություն Սյունիքի մարզպետարանում 29.07.2013

Հուլիսի 29-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 95 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 63-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քառասուներկու, աշխատանքի տեղավորման տասնինը, նպաստ հատկացնելու համար՝ երկու քաղաքացի: Դրամական օգնության քառասուներկու դիմումներից երեսունինին տրվել է դրական լուծում, երեքը մերժվել է: Աշխատանքի տեղավորման խնդրանքով տասնինը քաղաքացիների դիմումները վերցվել են հաշվառման:...

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սյունիքում էր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սյունիքում էր 25.07.2013

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հուլիսի 23-ից 24-ը այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստության և բարոյահոգեբանական վիճակին, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Այնուհետև այցելել են նորակառույց պաշտպանական շինություններ, ծանոթացել...

Մարզպետ Վ.Հակոբյանն այցելեց մսի վերամշակման նորակառույց գործարան

Մարզպետ Վ.Հակոբյանն այցելեց մսի վերամշակման նորակառույց գործարան 22.07.2013

Հուլիսի 20-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկա գտնվեց Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքի տարածքում կառուցված մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման գործարանի բացման արարողությանը: Մարզպետը շրջայց կատարեց գործարանում, ծանոթացավ տեխնիկական և աշխատանքային պայմաններին: Նա կարևորեց մարզում արդիական տեխնոլոգիաներով ու ժամանակակից պայմաններով արտադրության առկայությունը և ընդգծեց, որ այն լուրջ խթան կհանդիսանա մարզում ոչխարաբուծության զարգացման համար, միաժամանակ ստեղծելով նոր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-18 14:30:10