Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերքում` “Հրապարակ” օրաթերթի հրապարակման վերաբերյալ 04.05.2012

“Հրապարակ” օրաթերթում ս/թ մայիսի 4-ի հրապարակված “Սիսիանցիները որոշել են պատերազմ հայտարարել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին” վերնագրով նյութը, որն արտատպվել է նաև այլ զանգվածային լրատվամիջոցներում, զրպարտություն է, հորինված, և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Կարծում ենք, խմբագրությունը իր մեջ ուժ կգտնի հերքելու ապատեղեկատվությունը, այլապես, այն ձեռք կբերվի օրենքով: Անդրադարձ “Հրապարակ” օրաթերթի հրապարակմանը Առնվազն տարակուսանք և...

Առաջիկայում Սյունիքում կսկսվի կառավարության հատկացրած դիզվառելիքի բաշխումը 02.05.2012

 Մայիսի առաջին տասնօրյակում Սյունքիում կավարտվեն գարնանցանի աշխատանքները: Ըստ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալների` արդեն կատարվել է 2 հազար 300 հեկտար գարնանացան: Աշխատանքները հիմնականում ավարտվել են մարզի ցածրադիր գոտիներում, իսկ բարձրադիր գտիներում դեռ ընթացքի մեջ են: Այս տարի նախատեսված է գարնանացանի ցանքսերը մարզում հասցնել մինչև 7 հազար հեկտարի: Հիմնականում կատարվում է գարնանացան ցորենի, գարու և հաճարի ցանքս, մշակվում են նաև...

Հերքում` “Ժողովուրդ” օրաթերթի հրապարակման վերաբերյալ 02.05.2012

“Ժողովուրդ” օրաթերթում ս/թ մայիսի 2-ի հրապարակված “Սուրեն Խաչատրյանը պատգամավորի թեկնածու Թաթուլ Հակոբյանին հանցագործ է անվանել” վերնագրով նյութը, որն արտատպվել է նաև այլ զանգվածային լրատվամիջոցներում, զրպարտություն է, հորինված, և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Նման միջադեպ չի եղել, այն զուրկ է որևէ հիմքից: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Քննարկվեցին հինգ գյուղական համայնքների զարգացման ծրագրերը 20.04.2012

Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը (ԱՄՔ) և Գերմանիայի Դաշնության անունից հանդես եկող KFW Զարգացման բանկը Սյունիքի մարզում իրականացնում են ՞՞Շիկահող՞ կենսոլորտային արգելոցի և շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման՞ ծրագիրը, որի արժեքը շուրջ 8250.0 հազ եվրո է: Այս տարի մեկնարկել է ծրագրի պիլոտային փուլը: Այն իրականացվում է մոտ 60-80 հազ. հա տարածքի վրա, որն ընդգրկում է Շիկահողի պետարգելոցն ու հարակից 5 գյուղերը: Ձեռք բերելով փորձ` ծրագիրը հնարավոր կլինի տարածել նաև մարզի ողջ...

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ 17.04.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում: Հանրապետության ղեկավարն այցելել է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որտեղ ծանոթացել է ընկերության զարգացման ծրագրերին և մասնակցել ընդլայնված ու արդիականացված կոմբինատի ֆլոտացիոն մասնաշենքի բացման արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանին կոմբինատում շրջայցի ժամանակ ներկայացրել են, որ հարստացուցիչ ֆաբրիկայի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների ավարտից հետո մասնաշենքը վերազինվել է...

Երեխաների պաշտպանությունը` ուշադրության կենտրոնում 17.04.2012

«Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը ՀՀ մարզերում իրականացնում է «Միանանք հանուն երեխաների` փրկենք ապագան» ծրագիրը, որի նպատակը երեխաների նկատմամբ իրականացվող բռնությունների նվազեցումն է: Ծրագիրը Սյունիքի մարզում մեկնարկել է նախորդ տարվանից և թևակոխել է հիմնական փուլ: Կազմակերպված 5-օրյա դասընթացների արդյունքում արդեն վերապատրաստվել են տարբեր ոլորտների ավելի քան 100 մասնագետներ: Վերապատրաստում անցած մասնագետների կողմից տեղերում ևս...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11