Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական միջոցառումներ` նվիրված Կանանց միջազգային օրվան 09.03.2012

Կանանց միջազգային օրվա առթիվ Սյունիքում մարտի 8-ին մեկնարկած տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև ապրիլի 7-ը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից մարզում բնակվող մի շարք կանայք արժանացել են շնորհակալագրերի, նվերների ու ծաղիկների: Նախօրեին մեծարման միջոցառումներ են անցկացվել Կապանում, Մեղրիում, Ագարակում, Քաջարանում և Սիսիանում, իսկ մարտի 9-ին միջոցառումը շարունակվել է Գորիսում: Երկարամյա անբասիր աշխատանքի, ակտիվ հասարակական գործունեության, կրթության զարգացման գործում ունեցած...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առթիվ 07.03.2012

Սիրելի կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` Կանանց տոնի առթիվ: Պատահական չէ, որ կանանց տոնը համընկնում է գարնան սկզբի ու բնության զարթոնքի հետ: Այս օրն ինչքան էլ ջերմ խոսքեր ասենք, միևնույն է, չենք կարող արտահայտել ակնածանքի ու երախտագիտության այն խոր զգացումները, որ կան մեր սրտերում: Այս տոնը լավագույն հնարավորություն է տղամարդկանց համար` ձեզ առանձնակի ուշադրության արժանացնելու, գնահատանքի անկեղծ խոսքեր ուղղելու: Անփոխարինելի է ձեր դերն ինչպես հայ ընտանիքների...

Տեղի ունեցավ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը 01.03.2012

Այսօր Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, ինչպես նաև մարզի առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարներն ու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների...

Ամենամյա բժշկական ստուգումներ` դպրոցականների շրջանում 29.02.2012

Պետպատվերի շրջանակներում ուսումնական տարվա սկզբին իրականացվող դպրոցականների ամենամյա բժշկական ստուգումների արդյունքում Քաջարանի երկու դպրոցներում մանկաբույժը հետազոտված 950 երեխաներից 150-ի մոտ հայտնաբերել է տեսողական տարբեր շեղումներ: Այս ցուցանիշները մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժինը ներկայացրել է ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, որի անմիջական նախաձեռնությամբ էլ Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ակնաբույժների մոտ արդեն երրորդ օրն է` կազմակերպվում է այդ երեխաների...

Քաղաքացիների ընդունելություն Կապանի տարածաշրջանում 27.02.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2012թ. փետրվարի 27-ին Կապանի տարածաշրջանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 42 քաղաքացի, մասնակցեց՝ 37-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 32, աշխատանքի տեղավորման՝ 2, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու խնդրանքով՝ 1, մարզում ապրող ստեղծագործողներին խնդիրների աջակցություն ցուցաբերելու խնդրանքով 1 քաղաքացի: Դրամական օգնության համար դիմած 32 քաղաքացիներից 27-ին...

Կապանում նախատեսվում է անցկացնել երգի միջազգային փառատոն 24.02.2012

Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճում գալիք աշնանը նախատեսվում է անցկացնել երգի միջազգային փառատոն: Այս մասին պայմանավորվածությունը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ "Հայաստանի փոքրիկ երգիչներ" երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի միջեւ ձեռք է բերվել անցած տարվա հոկտեմբերին` Կապան կատարած այցի ժամանակ: Փառատոնի անցկացման համար ՀՀ Սյունիքի մարզպետը խոստացել է լուծել քոլեջի դահլիճի նորոգման խնդիրը, իսկ երգեհոնի նորոգման բարդ աշխատանքների կազմակերպման գործն իր վրա է վերցրել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28