Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է մարդահամարի գործընթացը 13.10.2011
Հոկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 8.00-ին Սյունիքի մարզում սկսվեց մարդահամարի գործընթացը: Մինչ այդ մարդահամարի նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի կողմից նախապատրաստական աշխատանքներ են տարվել այն կազմակերպված և արդյունավետ անցկացնելու համար:
Մարզային դպրոցներում անցկացվել են տնօրենների ընտրություններ 13.10.2011
Սյունիքի մարզային ենթայակության 30 դպրոցներում մրցութային կարգով արդեն անցկացվել և ընտրվել են տնօրեններ, որոնք մինչ այժմ պաշտոնավարել են անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա` բացառությամբ Կապանի թիվ 6 հիմնական և Գեղանուշի միջնակարգ դպրոցների տնօրենների պաշտոնների, որոնց պաշտոնները եղել են թափուր: Նոր տնօրեն ընտրվել է միայն Կապանի տարածաշրջանի Գեղանուշի միջնակարգ դպրոցում: Հոկտեմբերի 18-ին տնօրենի ընտրություն կանցկացվի Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում` դպրոցի տնօրենի պաշտոնավարման...
Խրախուսանքներ` Ուսուցչի մասնագիտական օրվա առթիվ 05.10.2011
Ուսուցչի օրվա առթիվ Սյունիքի մարզի քաղաքային համայնքներում` Կապանում, Մեղրիում, Գորիսում և Սիսիանում, կազմակերպվեցին տոնական միջոցառումներ: Մասնագիտական տոնի առթիվ մարզի տարածաշրջանների մի շարք մանկավարժների ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կրթության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի, մանակավարժական երկարամյա աշխատանքի համար և Ուսուցչի օրվա կապակցությամբ մարզի 8 մանկավարժների պարգևատրեց «Ակսել Բակունց» հուշամեդալով, իսկ 28 մանկավարժներ արժանացան շնորհակալագրերի:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2011
Հարգելի ուսուցիչներ. Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ և պարտքս եմ համարում մեծարանքի ու երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղել ձեզ: Այս տոնը թանկ է ու հիշարժան բոլորիս համար: Արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած և պետականորեն նշվող այս օրը խորին հարգանքով ու ակնածանքով հիշում ենք մեր ուսուցիչներին, դպրոցը և մեկ անգամ ևս բարձրաձայնում, որ ձեր նվիրական ու տքնաջան աշխատանքը, իրավացիորեն, արժանի է բարձր գնահատանքի ու խոնարհումի: Ձեր սերն ու գիտելիքը,...
Տոնական միջոցառումներ Կապանում 03.10.2011
Հոկտեմբերի 1-2-ին մարզկենտրոնում նշվեց քաղաքի օրը` “Կապանյան օրեր” համաքաղաքային տոնական միջոցառումները: "Կապանյան օրեր" խորագիրը կրող միջոցառումների մեկնարկը տրվեց միջնադարի նշանավոր վանական համալիրում` Վահանավանքում, որն այս տարի տոնում է իր 1100-ամյակը։ Վանական համալիրում հոգևոր և հայրենասիրական կատարումներով հանդես եկավ Տիգրան Հեքեքյանի “Հայաստանի փոքրիկ երգիչներ” երգչախումբը: Երեկոյան Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ`նվիրված քաղաքի տոնին, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, բազմաթիվ հյուրեր Երևանից, հանրապետության մարզերից ու արտերկրից:
Կայացավ քաղաքացիների ընդունելություն 27.09.2011
2011թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել էր 57 քաղաքացի, մասնակցեց 27-ը: Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 18, աշխատանքի տեղավորման` վեց, բնակարանով ապահովելու խնդրանքով՝ մեկ, կենսաթոշակի վերականգնման` 1, ռմբակոծությունից տուժած շենքի փոխհատուցման գումարի համար` 1: Դրամական օգնության համար դիմած 18 քաղաքացիներից 6-ին տրվեց դրական պատասխան: