Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ 21.09.2011
Շնորհավորում եմ ձեզ մեր ամենապայծառ Ազգային տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ։ Երկու տասնամյակ առաջ այս օրը նոր էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ, սկիզբ դնելով նոր` համամարդկային արժեհամակարգով առաջնորդվող Հայաստանի տարեգրությանը: Հայ ժողովուրդը վերականգնեց սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ, ինքնիշխան պետություն ունենալու և սեփական կամքով իր պատմությունը կերտելու իրավունքը:
Սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված մարզի տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքների ծրագրերը ու վերջինիս կատարման հետ առնչվող հարցեր:
Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` Սյունիքում 13.09.2011
Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն' «Անտառային հրդեհների հակազդում» թեմայով: Միջոցառումը երեկ Կապանում մեկնարկած հրդեհների կառավարման թեմայով երկօրյա ուսուցողական ծրագրի մի մասն էր, որը կազմակերպել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Ուսուցողական դասընթացին, որն անցկացվել է Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում, մասնակցել է մարզի հրշեջ ծառայության մոտ 50 ներկայացուցիչ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած այցի երկրորդ օրն այցելել է մարզի գյուղմթերք վերամշակող ընկերություն և հանքարդյունաբերական ձեռնարկություններ` ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: Վարչապետը նախ եղել է Մեղրու պահածոների գործարանում: Վերջինիս ղեկավարությունը Տիգրան Սարգսյանին է ներկայացրել ընկերության գյուղմթերքի վերամշակման գործընթացը և արդյունքները: Սա Մեղրու տարածաշրջանում գործող միակ գյուղմթերք վերամշակող գործարանն է, որը հիմնադրվել է 1930 թ:
ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը եռօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում 09.09.2011
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ժամանել է Սյունիքի մարզ: Վարչապետին ուղեկցում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի անդամներ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք համայնքի գյուղատնտեսական և անասնաբուժական ապասարկման կենտրոնում:
Անբարենպաստ եղանակից վնասվել են հացահատիկի ցանքատարածությունները 06.09.2011
Սյունիքում օգոստոսի կեսից սկսված անբարենպաստ եղանակի պատճառով ժամանակին չի իրականացվել մոտ 700 հա հացահատիկի բերքահավաք` հիմնականում Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների բարձրադիր գոտիների համայնքներում: Արդյունքում, գերխոնավության հետևանքով հասկի մեջ ցորենի հատիկը ծլել է, և ստացված բերքը կարող է օգտագործվել միայն որպես անասնակեր: