Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն` Գորիսի տարածաշրջանում 03.11.2011

Քաղաքացիների ընդունելության կարգի համաձայն, քաղաքացիների հերթական ընդունելությունը ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ նոյեմբերի 3-ին` Գորիսի տարածաշրջանում: Ընդունելության համար նախապես դիմել էր 23 քաղաքացի, ընդունելությանը մասնակցեց 18 քաղաքացի։ Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 6, աշխատանքի տեղավորման՝ 6, ժամանակավոր կացարանով ապահովելու խնդրանքով՝ 2, նպաստը վերականգնելու խնդրանքով՝ 2, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով՝1,...

Հատուկ մրցանակ` Սյունիքի մարզպետարանին

Հատուկ մրցանակ` Սյունիքի մարզպետարանին 29.10.2011

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոկտեմբերի 28-ին մայրաքաղաքի “Մոսկվա” կինոթատրոնում ամփոփելով “Կինոաշուն-2011” ազգային կինոյի ամիս ծրագրի աշխատանքները, հատուկ մրցանակի է արժանացրել ՀՀ Սյունիքի մարզպետարանին` ի դեմս մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` ծրագրի մեկնարկը Գորիսում բարձր մակարդակով կազմակերպելու և մարզի մշակութային կյանքը զարգացնելու համար: “Այսօր կարելի է արձանագրել, որ այս տարի ծրագիրը մեծ առաջընթաց է գրանցել: Այն շատ ավելի լավ է ընթացել, քան կարելի էր...

Սյունիքի ճանապարհները երթևեկելի են

Սյունիքի ճանապարհները երթևեկելի են 27.10.2011

Սյունիքում հոկտեմբերի 26-ի կեսօրից հետո տեղացող առաջին ձյան տեղումները շարունակվում են մինչ այսօր: Չնայած ձյան առատ տեղումներին` մարզի բոլոր ճանապարհները երթևեկելի են: Ըստ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի տեղեկատվության՝ Մեղրի-Երևան միջպետական ճանապարհի Սյունիքով անցնող ճանապարհահատվածը սպասարկող ճանապարհաշինական ձեռնարկությունների կողմից աշխատանքներ են տարվում` մայրուղին բաց և երթևեկելի դարձնելու ուղղությամբ:

ՀՀ 2011թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման Սյունիքի մարզային հանձնաժողովի  հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն ը

ՀՀ 2011թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման Սյունիքի մարզային հանձնաժողովի հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն ը 26.10.2011

ՀՀ 2011թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման Սյունիքի մարզային հանձնաժողովը դիմում է Սյունիքի մարզի բոլոր այն բնակիչներին, որոնց սույն թվականի հոկտեմբերի 12-21-ը մարդահամարի նպատակով հաշվարարներ չեն այցելել, խնդրանքով այդ մասին մինչ սույն թվականի հոկտեմբերի 31-ը տեղեկացնել`

Նոր համայնքային կենտրոն` Տանձատափ համայնքում

Նոր համայնքային կենտրոն` Տանձատափ համայնքում 25.10.2011

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Գորիսի տարածաշրջանի Տանձատափ համայնքի հիմնանորգված համայանքային կենտրոնի հանդիսավոր բացումը, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և համայնքի ղեկավարներ, հյուրեր։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը հիմնանորոգել է Գորիսի տարածաշրջանի Տանձատափ գյուղի համայնքային կենտրոնը: Աշխատանքների համար տրամադրվել է 53 մլն դրամ։ Գումարի 10 տոկոսի չափով ներդրել է համայնքը` Սյունիքի մարզպետի և հովանավորների աջակցությամբ։

Հիմնանորոգվել է Տանձատափի դպրոցը

Հիմնանորոգվել է Տանձատափի դպրոցը 25.10.2011

Գորիսի տարածաշրջանի Տանձատափ գյուղում հոկտեմբերի 25-ին հանդիսավորությամբ բացվեց հիմնանորոգված դպրոցի շենքը։ Այն հիմնանորոգվել է "ԱՄՆ հայ կրթական հիմնարկության" հայաստանյան մասնաճյուղի կողմից` բարերար-ամուսիններ Վահիկ և Ալիսա Պետրոսյանների ներդրած 5 մլն դրամ գումարով։ Ամբողջովին փոխվել են գյուղի միհարկանի դպրոցի շենքի դռներն ու լուսամուտները, հատակը, նորոգվել է սանհանգույցը, կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, նորացվել է դպրոցական գույքը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-13 16:52:17