Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների ընդունելություն 31.08.2011
2011թ. օգոստոսի 31-ին ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Ընդունելության համար նախապես դիմել էր 44 քաղաքացի, մասնակցեց 29-ը: Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 24, աշխատանքի տեղավորման` մեկ, բնակարանով ապահովելու խնդրանքով՝ երկու, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնության ուղեգիր հատկացնելու` մեկ և անձնական բնույթի խնդրով` մեկ քաղաքացի:
Կապանում ռուսական դպրոց բացելու մասին հոդվածի վերաբերյալ մեր պարզաբանման առնչությամբ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ուղղված հարցին ի պատասխան` հայտնվում է հետևյալը. Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Լ. Հարությունյանը մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության իր ելույթում, իրոք, սխալմամբ օգտագործել է նախկինում շրջանառության մեջ եղած “ռուսական գիմնազիա” արտահայտությունը, ինչը արդարացիորեն թյուրըմբռնումների տեղիք է տվել:
Կայացավ մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը 29.08.2011
Օգոստոսի 29-ին Կապանի մշակույթի կենտրոնում կայացավ Սյունիքի մարզի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ:
Վերջերս հանրապետական առանձին լրատվամիջոցներով վերստին սկսվեց չարչրկվել Կապանում "ռուսական դպրոց", "ռուսական գիմնազիա" բացելու մասին իրականության հետ աղերսներ չունեցող լուրերը: Իրականում Կապան քաղաքի թիվ 13 հիմնական դպրոցում առկա նյութատեխնիկական և կադրային բազայի հիման վրա նախատեսվում էր ռուսերեն լեզվով խորացված դասընթացների կազմակերպում, չնայած այն բանին, որ ՌԴ դեսպանի հետ քննարկումների ժամանակ խոսվել էր ռուսերեն լեզվով դասավանդմամբ գիմազիա հիմնելու հնարավորությունների և նկատառումների մասին:
Սյունիքում կաթի իրացման խնդիր չկա 26.08.2011
Սյունիքում պարբերաբար իրականցվող հաշվառումները ցույց են տալիս, որ այս տարի մարզում աճել է անասնագլխաքանակը, դրան զուգահեռ նաև' կաթի արտադրությունը: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսված է մարզում կաթի արտադրությունը հասցնել 57 հազ. տ-ի և կաթի մթերման խնդիր մարզում չկա:
Աշնանացանը կկատարվի ըստ մշակված պլանի 25.08.2011
Աշնանացանը ժամանակին ու որակով կատարելու համար գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին այս տարի ևս կտարամադրվի հացահատիկի սուպեր էլիտար սերմացու: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տեղեկատվության համաձայն` նախատեսված է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվելիք հացահատիկի սերմացուից 20-25 տոննան տրամադրել մարզում ցանքս կատարելու համար: