Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընդունելությանը մասնակցեց 40 մարդ 01.03.2011
ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունը կայացավ փետրվարի 28-ին: Ընդունելության համար նախապես դիմել էր 78 մարդ, մասնակցեց 40-ը:
Մեկնարկեց առարկայական օլիմպիադայի մարզային փուլը 28.02.2011
Սյունիքի մարզկենտրոն Կապանում մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որին կմասնակցի օլիմպիադայի տարածքային փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած 460 աշակերտ` Կապանի, Մեղրիի, Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններից:
Օտարվել են մոտ 47 հա համայնքային սեփականության հողեր 25.02.2011
«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա` Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս եւ սահմաններում գտնվող 194 հազ. 900 հա հողամասեր ընդգրկվել են տարբեր համայնքների վարչական սահմաններում:
Սյունիքի վեց համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ 24.02.2011
Գործող ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` փետրվարի 23-ին ավարտվեց մարտի 20-ին Սյունիքի մարզի 6 համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների թեկնածուների առաջադրման ժամկետը:
Աշխատանքային այցով Սյունիքում էր արտակարգ իրավիճակների նախարարը 23.02.2011
Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է դարձնենք այնպիսի կառույց, որ յուրաքանչյուր քաղաքացի վստահի փրկարար ծառայությանը: Պետք է ստեղծել հայ փրկարարի նոր կերպար: Այսօր Սյունիքի մարզպետարանի դահլիճում մարզի համայնքի ղեկավարների ու մարզային փրկարարական ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը;
ՀՀԿ շարքերը համալրվում են երիտասարդներով 22.02.2011
Այսօր Սյունիքի մարզպետ,ՀՀԿ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ շարքերը համալրած Կապանի տարածաշրջանի 51 պատանիների եւ աղջիկների հանձնեց կուսակցական տոմսեր: Երիտասարդների` հանրապետության ղեկը ստանձնած կուսակցությանը կամավոր անդամակցելու պատճառն իրենց իսկ խոսքով մեկն է` ընդունում են կուսակցության վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը, վստահում են հանրապետության նախագահին, մարզպետին ու կուսակցության տարածքային կազմակերպությանը, ուզում են իրենց ներդրումն ունենալ պետության կայացման գործում: