Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՈՒՆՎԱՐԻ 28․ ՍՅՈՒՆԻՔ

ՀՈՒՆՎԱՐԻ 28․ ՍՅՈՒՆԻՔ 29.01.2023

  Բանակի տոնը Հունվարի 28-ի առավոտյան մարզկենտրոն Կապանում մեկնարկեց N զորամասում զինվորական միտինգով։ Հնչեցին շնորհավորանքներ ու պաշտոնական ուղերձներ, հրամանատարության կողմից խրախուսանքի արժանացան մի շարք զինծառայողներ։ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը հնչեցրեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը։ Այնուհետև Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ի հիշատակ հայրենիքի համար ընկած հայորդիների, տեղի ունեցավ մոմավառություն։ Կապանի...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.01.2023

  Սիրելի՛ հայրենակիցներ Հայոց բանակի հարգելի՛ զինվորներ ու սպաներ, Արցախյան բոլոր պատերազմների մասնակիցներ ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-ամյակն է այսօր, և բոլորս օրվա հանդեպ առանձնակի ջերմություն ենք զգում, քանի որ Հունվարի 28-ը մեր ինքնիշխանությունը խորհրդանշող տոն է․ սեփական բանակ ունենալը թանկ ու բարձրագույն արժեք է յուրաքանչյուր ազգի համար։ Բանակը կարևորագույն դեր ունի պետականության կայացման, ամրացման, պահպանման ու զարգացման գործում: Իսկ Հայոց բանակի դերը...

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԲԿ

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԲԿ 24.01.2023

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր չծրագրված այց է կատարել Կապանի բժշկական կենտրոնի հիվանդանոց։ Ն․Ղազարյանը շրջել է բաժանմունքներում, դիտարկել հիվանդասենյակների պայմանները, զրուցել անձնակազմի հետ, լսել հիվանդների կարծիքը սպասարկման որակի ու բուժանձնակազմի աշխատանքի մասին։ Ուշադրության կենտրոնում հատկապես մանկական բաժանմունքն էր, որտեղ դիմողների զգալի աճ կա՝ կապված վերջին շրջանում սուր շնչական վարակների տարածման հետ։

ԿԽՄԿ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԽՄԿ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 24.01.2023

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, խորհրդական Կարեն Բալյանը, օգնական Սուրեն Քեսեջյանն այսօր հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին, ինչպես նաև ենթապատվիրակության այլ ու Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային ներկայացուցիչների։ Հյուրերը ներկայացրել են հաշվետվություն 2022 թվականին Սյունիքի մարզում իրականացված աշխատանքների ու ծրագրերի մասին, խոսել նաև 2023-ի անելիքներից՝ հավելելով, որ իրենց գործունեությունը...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ 23.01.2023

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռոնի մասնագիտական կրթության (Ֆրանսիա) նախագահ, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզին, Լիոնի «SEPR» ուսումնական հաստատության գլխավոր տնօրեն Վերոնիկա Ֆյուրլանին, հայաստանյան ծրագրերի հանձնակատար Թաման Անդիկյանին և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Գոհար Գրիգորյանին։ Հյուրերը ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցները, գործունեության...

Մեկնարկել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը»

Մեկնարկել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» 18.01.2023

  Հունվարի 18-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն, Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Լեհաստանի հանրապետության դեսպան Պավել Չեպլակը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Երևանում Ավստրիայի զարգացման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11