Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 16.01.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել՝ մարզպետարանի ղեկավար կազմի ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Ռոբերտ Ղուկասյանը նախ մարզպետարանի աշխատակիցներին է ներկայացրել մարզպետի նորանշանակ խորհրդական Նվարդ Հարությունյանին ու աշխատանքային հաջողություններ մաղթել նրան։ Այնուհետև ներկաները, յուրաքանչյուրն իր ղեկավարած ոլորտի շրջանակում, ներկայացրել են տվյալ ստորաբաժանման կողմից նախորդ շաբաթ...

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ 10.01.2023

  Սյունիքում այսօրվանից մեկնարկել է 2023 թ․ ձմեռային զորակոչը, և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզկենտրոն Կապանում մասնակցեց առաջին հավաքի մասնակիցներին ՀՀ զինված ուժերում ծառայելու ճանապարհելու արարողությանը: Նորակոչիկներն օրհնանք ու բարի ծառայության մաղթանքներ ստացան Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որից հետո նրանց ճանապարհեցին կենտրոնական հանրապետական հավաքակայան։ Ձմեռային զորակոչը մարզում շարունակվում է...

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ 09.01.2023

  Սյունիքի մարզպետարանում այսօր վաստակած հանգստի ճանապարհեցին կառույցի երկարամյա աշխատակից Ռազմիկ Ավետիսյանին։ Պարոն Ավետիսյանը ավարտել է Կապանի շինարարական տեխնիկումը, այնուհետև՝ Կույբիշևի ինժեներաշինարարական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-շինարարի մասնագիտություն, աշխատել է տարբեր վայրերում, իսկ 1996 թվականից՝ Սյունիքի մարզպետարանում։ 2015 թվականից Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն էր։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց վաստակաշատ աշխատակցին...

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՈՐՑՐԱԾ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՈՐՑՐԱԾ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 04.01.2023

Սյունիքի մարզպետի 2022թ․ դեկտեմբերի 29-ի որոշմամբ սոցիալական աջակցություն է տրվել Սյունիքի մարզի Կապան, Տեղ և Գորիս համայնքների այն բնակիչներին (124 քաղաքացի), որոնց գյուղատնտեսական կենդանիները 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում անկել են հրետակոծությունից, անցել են հայ-ադրբեջանական շփման գիծը և 2022թ․ սեպտեմբերի 12-14-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ հայտնվել են հակառակորդի տիրապետության տակ։ Բնակիչների կրած կորուստները գույքագրվել և ուսումնասիրվել էին մարզպետարանի մասնագետների...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ`ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ`ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ 31.12.2022

Սիրելի՛ սյունեցիներ Դժվարին տարի ենք ճանապարհում ու Նոր տարին էլ դիմավորում բարդ իրավիճակում․ 2022-ին ևս, ցավոք, ունեցանք հայրենիքի համար անմահացած հայորդիներ և խաղաղ զոհեր, ու Սյունիքը ևս թշնամու ռազմական ագրեսիայի թիրախում հայտնվեց, մեր բնակիչները մինչև հիմա կրում են դրա հետևանքները… Արցախի մեր հայրենակիցները տևական ժամանակ շրջափակված են ու զրկված կենսական մատակարարումներից, բուժօգնությունից, ընտանիքները՝ միավորվելու հնարավորությունից։ Տուն վերադառնալ չկարողացող արցախցիներից շատերի համար ժամանակավոր տուն է դարձել Սյունիքը․․․

ԱՄԱՆՈՐԸ՝ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

ԱՄԱՆՈՐԸ՝ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ 31.12.2022

Ամանորի շեմին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել է մարզի սահմանային դիրքեր, շնորհավորել զինծառայողների գալիք տոնը, տոկունություն, ամուր ոգի, անպարտ մարտունակություն և անփորձանք, խաղաղ ծառայություն մաղթել։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11