Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ 09.01.2023

  Սյունիքի մարզպետարանում այսօր վաստակած հանգստի ճանապարհեցին կառույցի երկարամյա աշխատակից Ռազմիկ Ավետիսյանին։ Պարոն Ավետիսյանը ավարտել է Կապանի շինարարական տեխնիկումը, այնուհետև՝ Կույբիշևի ինժեներաշինարարական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-շինարարի մասնագիտություն, աշխատել է տարբեր վայրերում, իսկ 1996 թվականից՝ Սյունիքի մարզպետարանում։ 2015 թվականից Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն էր։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց վաստակաշատ աշխատակցին...

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՈՐՑՐԱԾ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՈՐՑՐԱԾ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 04.01.2023

Սյունիքի մարզպետի 2022թ․ դեկտեմբերի 29-ի որոշմամբ սոցիալական աջակցություն է տրվել Սյունիքի մարզի Կապան, Տեղ և Գորիս համայնքների այն բնակիչներին (124 քաղաքացի), որոնց գյուղատնտեսական կենդանիները 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում անկել են հրետակոծությունից, անցել են հայ-ադրբեջանական շփման գիծը և 2022թ․ սեպտեմբերի 12-14-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ հայտնվել են հակառակորդի տիրապետության տակ։ Բնակիչների կրած կորուստները գույքագրվել և ուսումնասիրվել էին մարզպետարանի մասնագետների...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ`ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ`ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ 31.12.2022

Սիրելի՛ սյունեցիներ Դժվարին տարի ենք ճանապարհում ու Նոր տարին էլ դիմավորում բարդ իրավիճակում․ 2022-ին ևս, ցավոք, ունեցանք հայրենիքի համար անմահացած հայորդիներ և խաղաղ զոհեր, ու Սյունիքը ևս թշնամու ռազմական ագրեսիայի թիրախում հայտնվեց, մեր բնակիչները մինչև հիմա կրում են դրա հետևանքները… Արցախի մեր հայրենակիցները տևական ժամանակ շրջափակված են ու զրկված կենսական մատակարարումներից, բուժօգնությունից, ընտանիքները՝ միավորվելու հնարավորությունից։ Տուն վերադառնալ չկարողացող արցախցիներից շատերի համար ժամանակավոր տուն է դարձել Սյունիքը․․․

ԱՄԱՆՈՐԸ՝ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

ԱՄԱՆՈՐԸ՝ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ 31.12.2022

Ամանորի շեմին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել է մարզի սահմանային դիրքեր, շնորհավորել զինծառայողների գալիք տոնը, տոկունություն, ամուր ոգի, անպարտ մարտունակություն և անփորձանք, խաղաղ ծառայություն մաղթել։

ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ 30.12.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանի ղեկավար կազմի ու իր դստեր հետ այցելել է Կապան համայնքի սահմանապահ Ներքին Հանդ գյուղ։ Մարզպետը, չնայած հաճախ է այցելում սեպտեմբերի 13-ից հետո լրիվ այլ կարգավիճակում հայտնված Ներքին Հանդ, Նոր տարվա նախաշեմին ևս ցանկացավ հանդիպել գյուղացիներին, զրուցել նրանց հետ ու իր ամանորյա բարեմաղթանքները փոխանցել։

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 29.12.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանի աշխատակիցների հետ տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Մարզի ղեկավարն ամփոփել է անցած տարում մարզպետարանի գործունեությունը, որը տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հաճախ եղել է արտակարգ իրավիճակներում, ու ոչ միշտ է հաջողվել աշխատել նախապես ծրագրած օրակարգով։ Ռոբերտ Ղուկասյանը գնահատականներ էլ է հնչեցրել ու շնորհակալություն հայտնել մարզպետարանի ղեկավար կազմին և բոլոր աշխատակիցներին՝ կատարած աշխատանքի համար։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30