Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել ու շնորհակալագրեր է հանձնել Գորիսի պետական համալսարանի չորս ուսանողի․ նրանք ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում (անցկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն) «Լավագույն ուսանող» կոչմանն են արժանացել՝ բարձր պահելով Գորիսի պետական համալսարանի ու սյունեցի ուսանողների պատիվը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Ռ․Ղուկասյանը շնորհավորեց դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, ողջունեց նրա առաջին այցը Սյունիքի մարզ՝ կարևորելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները։

ԿԱՊԱՆՑԻ ԵՌԱՑԱՏԿՈՐԴԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ 05.03.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ ընդունել է կապանցի եռացատկորդ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն, Բալկանյան խաղերի յոթակի չեմպիոն, Ռիոյի և Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Լևոն Աղասյանին։

ԱՅՑԵՐ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐ 05.03.2024
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պատասխանատուների հետ երեկ այցելել է Կապանում նախորդ տարվանից սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքների օբյեկտներ, դիտարկել աշխատանքների ընթացքն ու որակը։