Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.04.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ հյուրընկալել է մարզային կյանքի տարբեր բնագավառներում ավանդ ու վաստակ ունեցող, իրենց աշխատանքով, հաջողություններով ու նվիրումով աչքի ընկած կանանց։
ԿԱՊԱՆՈՒՄ ԷՐ ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ 01.04.2023
Մարտի 30-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանում հյուրընկալեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեին ու նրա ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, երկու կողմերի պաշտոնյաներ։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց այցելության համար՝ համոզված, որ կարևոր էր հյուրերի՝ Սյունիքն անձամբ տեսնելը․ «Երեկվա...
ԾԱՂԿԱԴՐՈՒՄ ԳՈՐԻՍԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ 31.03.2023
Սյունիք ժամանած Ֆրանսիական պատվիրակության անդամները մարտի 30-ի առավոտյան՝ Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ այցելեցին Գորիսի զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Պարոն Վոքիեն նաև ցանկացավ զրուցել իրեն հանդիպած գորիսեցի դպրոցականների հետ։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՎԵՐՆՅ-ՌՈՆ-ԱԼՊ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 29.03.2023
Երկօրյա այցով այսօր առավոտյան Սյունիք է ժամանել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ։
ԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՓԱԿ ՄԻՋԱՆՔԻ ՍԿԶԲՆԱՄԱՍ 29.03.2023
Սյունիք ժամանած՝ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն մարտի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ այցելել է Բերձորի փակ միջանցքի սկզբնամաս՝ Հայաստան-Արցախ մայրուղու սահմանակետում փաստագրելով ճանապարհի փակ լինելը։ Պարոն Վոքիեն մասնավորեպես նշել է․ «Եկել ենք աշխարհին հիշեցնելու, որ Արցախում 150 հազար մարդ կա, նրանք կտրված են աշխարհից, չունեն բավարար սնունդ ու առողջապահական պարագաներ․ սա ուղղակի աղետալի է, այդ...