Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

9 ՄԱՅԻՍԻ․ ԾԱՂԿԱԴՐՈՒՄ ԵՎ ԱՅՑ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

9 ՄԱՅԻՍԻ․ ԾԱՂԿԱԴՐՈՒՄ ԵՎ ԱՅՑ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ 09.05.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր՝ Հաղթանակի և խաղաղության օրը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, մարզպետարանի ղեկավար կազմի ու աշխատակիցների հետ ծաղկադրում է կատարել ԽՍՀՄ կապանցի հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին, Բաղաբուրջի հուշահամալիրում՝ Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձանին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն և հայրենիքի համար զոհված հայորդիների շիրիմներին։...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.05.2023

Սիրելի՛ սյունեցիներ Մեր կողքին ապրող՝ Հայրենական մեծ պատերազմի սակավաթի՛վ վետերաններ Արցախյան բոլոր պատերազմների սիրելի՛ վետերաններ Ինչպիսի տրամադրությամբ ու մտքերով էլ դիմավորենք Մայիսի 9-ը, այն մեզ համար խորհրդանշում է ՀԱՂԹԱՆԱԿ՝ մեր պապերի 1945-ի հաղթանակը, մեր հայրերի ու եղբայրների 1992-ի հաղթանակը՝ Շուշիի ազատագրումը։ Ուստի, անկախ առկա հանգամանքներից, հե՛նց այս օրը պետք է շնորհավորենք միմյանց հայ ժողովրդի ազատասեր ու չընկճվող ոգու, քաջ արարումների ու...

ՄԵՐԻ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՆԻ

ՄԵՐԻ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՆԻ 09.05.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում տան բանալիներ է հանձնել Կապանում (և ոչ միայն) բոլորին հայտնի ուժեղ անհատականություն, դեռևս 1990-ականների պատերազմի ժամանակ երկու ձեռքերը կորցրած Մերի Մեժլումյանին ու իր որդի Կարենին։ Բնակարանը գնվել է Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի միջոցներով․ նախաձեռնությանը մեծապես աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՄԵԿՆԱՐԿՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՄԵԿՆԱՐԿՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ 08.05.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի տնօրեն Արամ Մեյմարյանին և ՊՏԱԾ-Հ ծրագրի թիմի ղեկավար Միշել Բլիմսրիդերին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը և Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն...

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈԱՐՇԱՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՍՅՈՒՆԻՔ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈԱՐՇԱՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՍՅՈՒՆԻՔ 06.05.2023

Ապրիլի 24-ից մայիսի 8-ը ԱՊՀ ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Տաջիկստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան» երթուղով 6-րդ միջազգային ավտոարշավը: Հայ-իրանական սահմանին մայիսի 5-ին ավտոարշավի մասնակիցներին դիմավորեցին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, Սյունիքի մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի...

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ 05.05.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 4-ին ընդունել է Երևանում «Ավստրիայի զարգացման համակարգման գրասենյակի» ղեկավար Կլաուս Կապպերին, «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» թիմի ղեկավար Յարեկ Զարիխտային և ծրագրերի պատասխանատու Վահե Սարգսյանին։ Նրանք մարզպետին պատմել են, թե ինչ փուլում է արդեն մեկնարկած «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը», նշել, որ այս պահին արդեն մայրաքաղաքում և Կապանում հիմնել են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-30 16:20:55