Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 31.01.2023

Սյունիքի մարզպետարանում այսօր կայացել է ամենշաբաթյա հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ԿԱՊԱՆՈՒՄ

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ԿԱՊԱՆՈՒՄ 30.01.2023

Այսօր Կապանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կրթահամալիրի, պարեկային ծառայության, հասարակայնության հետ կապի և լրատվության, կադրային քաղաքականության վարչությունների ծառայողներն իրականացրել են պարեկային ծառայության վերաբերյալ հանրային իրազեկման միջացառումներ։

ԱՅՑ ՄԵՂՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԱՅՑ ՄԵՂՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ 30.01.2023

  Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը չծրագրված այցով եղավ Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում։ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ նա շրջել է ԲԿ-ում, զրուցել անձակազմի անդամների ու բուժառուների հետ, ծանոթացել կենտրոնի հագեցվածությանն ու հիվանդների սպասարկման պայմաններին։ Մարզպետի տեղակալին են ներկայացվել նաև խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ աշխատանք կտարվի։

ՀՈՒՆՎԱՐԻ 28․ ՍՅՈՒՆԻՔ

ՀՈՒՆՎԱՐԻ 28․ ՍՅՈՒՆԻՔ 29.01.2023

  Բանակի տոնը Հունվարի 28-ի առավոտյան մարզկենտրոն Կապանում մեկնարկեց N զորամասում զինվորական միտինգով։ Հնչեցին շնորհավորանքներ ու պաշտոնական ուղերձներ, հրամանատարության կողմից խրախուսանքի արժանացան մի շարք զինծառայողներ։ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը հնչեցրեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը։ Այնուհետև Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ի հիշատակ հայրենիքի համար ընկած հայորդիների, տեղի ունեցավ մոմավառություն։ Կապանի...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.01.2023

  Սիրելի՛ հայրենակիցներ Հայոց բանակի հարգելի՛ զինվորներ ու սպաներ, Արցախյան բոլոր պատերազմների մասնակիցներ ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-ամյակն է այսօր, և բոլորս օրվա հանդեպ առանձնակի ջերմություն ենք զգում, քանի որ Հունվարի 28-ը մեր ինքնիշխանությունը խորհրդանշող տոն է․ սեփական բանակ ունենալը թանկ ու բարձրագույն արժեք է յուրաքանչյուր ազգի համար։ Բանակը կարևորագույն դեր ունի պետականության կայացման, ամրացման, պահպանման ու զարգացման գործում: Իսկ Հայոց բանակի դերը...

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԲԿ

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԲԿ 24.01.2023

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր չծրագրված այց է կատարել Կապանի բժշկական կենտրոնի հիվանդանոց։ Ն․Ղազարյանը շրջել է բաժանմունքներում, դիտարկել հիվանդասենյակների պայմանները, զրուցել անձնակազմի հետ, լսել հիվանդների կարծիքը սպասարկման որակի ու բուժանձնակազմի աշխատանքի մասին։ Ուշադրության կենտրոնում հատկապես մանկական բաժանմունքն էր, որտեղ դիմողների զգալի աճ կա՝ կապված վերջին շրջանում սուր շնչական վարակների տարածման հետ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 14:34:08