Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՇԱՐԺԱԿԱՆ ՄԱՄՈԳՐԱՖ ԿԳՈՐԾԻ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՇԱՐԺԱԿԱՆ ՄԱՄՈԳՐԱՖ ԿԳՈՐԾԻ 13.10.2022

Հոկտեմբերի 13-ին Գորիսում կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ներկայացրել է Սյունիքում մեկնարկող առողջապահական ծրագրի մանրամասները։ Հանդիպմանը մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը, մարզի բուժհաստատությունների ղեկավարները, պոլիկլինիկական ծառայությունների պատասխանատուները։ Առողջապահության ոլորտում ներկայումս իրականացվող ծրագրի շրջանակում Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերի 50-69 տարեկան կանայք կարող են մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություն անցնել։ Սյունիքում շարժական մամոգրաֆը տեղակայվելու է հոկտեմբերի 24-ից, այնուհետեւ, ըստ ժամանակացույցի՝ նաեւ մարզի մյուս տարածաշրջաններում՝ մինչեւ 2023 թվականի մայիսը։ Երեկ Գորիսում քննարկվել են ծրագրի կարեւորությունը, հնարավորինս կանանց մասնակցության ապահովումը, պատշաճ իրազեկումը, կազմակերպական ու մասնագիտական մի շարք հարցեր ։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ 10.10.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս դժվարին ժամանակահատվածում Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ միջազգային գործընկերների այցերն ու աջակցությունը շատ կարեւոր են մարզային իշխանության համար։ Պատասխանելով դիվանագետի հարցերին՝ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է սեպտեմբերյան պատերազմի օրերին մարզում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ դրա հետեւանքներով առաջ...

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ 07.10.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում  Ուսուցչի տոնի կապակցությամբ ընդունել ու շնորհակալագրեր է հանձնել մարզի սահմանային բնակավայրերում ապրող ու դասավանդող վաստակաշատ մանկավարժների՝ Ծավի, Ներքին Հանդի, Խոզնավարի Շիկահողի, Վաղատուրի, Ճակատենի, Խնածախի, Քարաշենի, Իշխանասարի, Նորավանի,  Շուռնուխի, Վերիշենի, Ակների, Նռանձորի, Բարձրավանի, Որոտանի դպրոցներից։ Շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել նրանց՝...

ՄԵԿ ՕՐ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ

ՄԵԿ ՕՐ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ 07.10.2022

Դեռևս անցած ուսումնական տարում, երբ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել էր Կապանի դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահների հետ, որոշվել էր կյանքի կոչել «Մեկ օր մարզպետի հետ» նախաձեռնությունը, որի շրջանակներում մարզի դպրոցների ԱԽ նախագահները հերթով՝ ըստ վիճակահանության, հնարավորություն կունենան մեկ աշխատանքային օր անցկացնել մարզի ղեկավարի հետ, ծանոթանալ նրա ու առհասարակ, մարզպետարանի գործունեությանը։ Հոկտեմբերի 5-ին նման հնարավորություն ունեցան Կապանի թիվ...

ՍՅՈՒՆԻՔ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

ՍՅՈՒՆԻՔ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ 06.10.2022

Հոկտեմբերի 5- ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպել է Սյունիք այցելած՝ ՀՀ - ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել այցի համար ու ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան լայնածավալ ագրեսիայի հետևանքով մարզում...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ 05.10.2022

Սիրելի՛ ուսուցիչներ Մանկավարժական աշխատանքի   սիրելի՛ վետերաններ Հոկտեմբերի 5-ը ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորանքներ, երախտագիտության ու գնահատումի խոսքեր ասելու օր է ․ գիտեմ, որ մեր ժամանակներում նման առիթներ ն ավանդական տոնական օրերից տարբերվ ում են ․․․ Գ իտեմ, որ   հատկապես Սյունիքում շատերիդ միտք ը և ուշադրություն ն առօրյա   ուսումնական գործընթացից զատ սևեռված է   հայրենիքի անվտանգությանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17