Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳՈՐԻՍՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ 25.12.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հերթական անգամ հանդիպել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։ Մարզպետը խոսել է նրանց հետ կացարանների պայմանների ու կենցաղի կազմակերպման մասին, հետաքրքրվել խնդիրներով ու հոգսերով, լսել նրանց մտահոգությունները։ Ռոբերտ Ղուկասյանը կրկին վստահեցրել է, որ Սյունիքի մարզպետարանն իրենց կողքին է ու պատրաստ՝ արձագանքելու ծագած խնդիրների լուծմանը, աջակցելու ինչով հնարավոր է՝ դժվարություններին...

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻԻՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ 23.12.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։ Մարզպետը ողջունել ու կարևորել է Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացումը՝ նշելով, որ այն դրականորեն են ընդունել նաև Սյունիքի բնակիչները։ Մորթեզա Աբեդին Վարամինը ներկայացրել է և՛ ՀՀ-ում, և՛ Իրանում մինչ այժմ ունեցած հանդիպումները, նախնական պայմանավորվածությունները, իրականացրած աշխատանքը, որոնք արդեն հետագա փոխգործակցության, միասնական նախաձեռնությունների,...

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԹԵԺ ԳԻԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ 16.12.2022
Սյունիքի մարզպետարանում շարունակում է գործել Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով առաջացող խնդիրների լուծման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբը։ Մինչ այս պահը նրա թեժ գծի հեռախոսահամարին (093 25 08 08) արցախցիներից մոտ 300 զանգ է ստացվել։ Զանգերը մեծ մասամբ վերաբերել են ճանապարհը շարունակել չկարողացող ուղևորների կեցության ու սննդի հարցերին։ Զանգերի միջոցով քաղաքացիները նաև պարբերաբար տեղեկություններ են հարցնում ճանապարհի բացվելու մասին։ Մարզպետարանը լուծում է...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ 13.12.2022
Հայաստան - Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08։

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ 12.12.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 12-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկել է «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրը, որը մեկնարկել է վերջրես՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ ու իրականացվում է «Դելոյթ Քնսալթինգ»-ի (ԱՄՆ) և «Ուրբան» հիմադրամի կողմից։ Դիտարկվել են մարզի բնակավայրերում առկա՝ ջրային ռեսուրսների հասանելիության ու բաշխման հետ կապված խնդիրներ, ինչպես նաև՝...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԱԿ-Ի ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ 07.12.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 6-ին ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR Armenia/ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին և կազմակերպության այլ աշխատակիցների։ Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտակարգ իրավիճակների պարտրաստվածության հարցերով ավագ համակարգող Բարբ Վիգլին, նաև՝ ներկայացուցիչ «UNICEF Հայաստան»-ից։ Հյուրերը ներկայացրեցին կազմակերպության գործունեությունն ու...