Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ 14.07.2022
Հուլիսի 13-ին Սյունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուներն ու մարզի բժշկական եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնների ղեկավարները հանդիպել են Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանին ու պալատի ներկայացուցիչներին։ Սյունիքի չորս ԲԿ-ներ ու ԱԱՊ 9 կենտրոններ անդամակցում են Ազգային բժշկական պալատին եւ օգտվում նրա ՇՄԶ (շարունակական մասնագիտական...
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հրավիրել է հրատապ խորհրդակցություն. եղանակի կտրուկ տաքացմանը զուգահեռ հանրապետությունում ավելանում է հրդեհների առաջացման վտանգը։ Հանրապետության բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատները տեխնիկապես պատրաստ են և հագեցած՝ իրականացնելու հրդեհաշիջման աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքներում կներգրավվեն նաև ուղղաթիռներ. էլեկտրոնային եղանակով հավաքվել և հասցեագրվել են հանրապետության տարածքում առկա ջրային ավազանները,...
ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ 06.07.2022
Հուլիսի 4-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հիմնադիր, տնօրեն, պատմական գիտ. թեկնածու, ԵՊՀ դոցենտ, հասարակական գործիչ (ծնունդով կապանցի) Մհեր Հովհաննիսյանին ։ Պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է հիմնադրամի ստեղծման շարժառիթները, մարդասիրական ծրագրերի ուղղությունները, մինչ այժմ իրականացված և ընթացիկ ծրագրերը Սյունիքի սահմանամերձ համայնքներում։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի...
ՔԱՋԱՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՒ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ԿԻՆ ՎԵՏԵՐԱՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է 04.07.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 3-ին մասնակցել է Քաջարանի պատվավոր քաղաքացի, Հայրենական մեծ պատերազմի վետերան Արշալույս Թադեւոսյանի ծննդյան 100-ամյակը տոնելու միջոցառմանը, որը կազմակերպել էր Քաջարանի համայնքապետարանը։ Մարզպետը շնորհավորել է մեկդարյա կյանքի պատմություն ունեցող Արշալույս տատին ՝ շնորհակալություն հայտնելով վաստակի համար ու քաջ առողջու թ յուն մաղթելով նրան։ «Բավականին բարդ է նույնիսկ պատկերացնել, որ մեկ մարդու մտքում կուտակված է...
ՍՅՈՒՆԻՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ՝ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ 04.07.2022
Հունիսի 29-30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել է Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի մետրոպոլիայի, Հայաստանի համայնքների միության և Cités Unies France-ի կողմից՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ: Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի...
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՅԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ 30.06.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Քրիստինա Դանիելսոնին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ինչպես նաև վերոնշյալ կառույցների այլ ներկայացուցիչների։ Պատվիրակության Սյունիք այցելելու նպատակն է տեղում ծանոթանալ մարզում տիրող իրավիճակին, հանդիպել պաշտոնյաների...