Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՄԵՂՐՈՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ 10.09.2022
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող Մեղրու մանկապարտեզ ու համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ դիտարկել ՆՈՒՀ-ում ընթացող շինաշխատանքները։

ԱՅՑ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ 08.09.2022
Սեպտեմբերի 7-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն աշխատանքային այցով Տեղ համայնք ի Տեղ բնակավայրում էր։ Մարզպետն այցելել է համայնքապետարան, ապա համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ շրջել Տեղ գյուղի փողոցներում, որտեղ այժմ քերած ու մանրացված ասֆալտով բարեկարգման աշխատանքներ են ընթանում, ծանոթացել դրանց ընթացքին ։ Ի դեպ, շրջայցի ու բնակիչների հետ զրույցների ընթացքում չի հաստատվել վերջին օրերին մամուլում տեղ գտած ահազանգը, թե այս աշխատանքների համար բնակիչներից...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԸ 08.09.2022
Այսօր Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը (համակարգում է քաղաքաշինության, տրանսպորտի եւ ճանապարհաշինության ոլորտները) մարզպետարանում հանդիպել է Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ընկերության ղեկավարի հետ․ մարզպետարանի՝ տվյալ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ այս հանդիպման առանցքը քաղաքացիների՝ երթուղու աշխատանքի հետ կապված բողոքներն էին։ Քննարկվել են թերացումների օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք հնարավորինս շտկելու, երթուղու...

ՄԱՐԶՊԵՏԸ ԳՈՐԻՍՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՈՒ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 07.09.2022
Սեպտեմբերի 6-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ծանոթացել է 2021-2022թթ ․ սուբվենցիոն ծրագրերով (կառավարություն-համայնք համաներդրում), նաեւ այլ դոնոր կազմակերպությունների ու բարերարների միջոցներով համայնքում իրականացված ու ընթացիկ կառուցապատման, հիմնանորոգման աշխատանքներին։ Համայնքի ղեկավար Ա ․ Առուշանյանի հետ շրջայցի ընթացքում մարզպետը մասնավորապես դիտարկել է հետեւյալ ծրագրերը ․ Մաշտոցի փողոցի 230մ հատվածի եւ Դիտակետի ճեմուղու 450մ հատվածի...

ՀԻՇԱՏԱԿԻ ՏՈՒՐՔ ԳՈՐԻՍՈՒՄ 06.09.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 6-ին աշխատանքային այցով գտնվում էր Գորիս համայնքում։ Մարզպետն աշխատանքային օրվա մեկնարկին համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, մարզպետարանի ու համայնքապետարանի աշխատակիցների հետ այցելել է Գորիսի զինվորական պանթեոն ու հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար կյանքը զոհած գորիսեցի հայորդիների հիշատակին։

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ 05.09.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանի ղեկավար կազմին ու աշխատակիցներին է ներկայացրել իր նորանշանակ խորհրդական Տարոն Ալեյանին։ Մարզպետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ ու բեղմնավոր գործունեություն մաղթել՝ ի շահ Սյունիքի։ Ռ ․ Ղուկասյանը ներկայացրել է նաեւ մարզի կառավարման այն ոլորտները, որը կհամակարգի պարոն Ալեյանը։ Մարզպետի նորանշանակ խորհրդականի մասին խոսք են ասել նրա գործունեությանն ու մասնագիտական որակներին ծանոթ...