Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ԱՆՁԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ` ԳՐԻԳՈՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 99   էլ. փոստ

Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում՝
ա) նախապատրաստում է Վարչության գործունեությանն առնչվող Մարզպետի որոշումների և գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.
բ) կազմակերպում և կառավարում է Վարչության անձնակազմի կառավարման և հասարակայնության հետ կապերի բաժինների, փաստաթղթաշրջանառության, վարչատնտեսական գործառույթների իրականացման պատասխանատուների և համակարգչային ադմինիստրատորի գործունեությունը.
գ) իրականացնում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքները.
դ) իրականացնում է Մարզպետի որոշումների և Գլխավոր քարտուղարի հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանության և հասցեատերերին առաքման աշխատանքները.
ե) կազմակերպում է Մարզպետի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց, ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագրով քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, պահպանման աշխատանքները.
զ) իրականացնում է անձնական գործերի վարման աշխատանքները տեղեկատվական հարթակում (այսուհետ՝ ՔԾՏՀ)՝ էլեկտրոնային համակարգ է մուտքագրում և ներբեռնում «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը.
է) իրականացնում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների գրանցամատյանի վարման աշխատանքները ՔԾՏՀ-ում.
ը) ապահովում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստման և դրանք համաձայնեցման ներկայացնելու գործառույթները.
թ) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստման, կազմակերպման և վարման աշխատանքները.
ժ) ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքները և դրանց մուտքագրումը ՔԾՏՀ.
ժա) ապահովում է քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.
ժբ) կազմակերպում է Աշխատակազմի աշխատակիցների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների հետ ժամկետային պայմանագրերի կնքման աշխատանքները.
ժգ) ապահովում է Աշխատակազմի աշխատակիցների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքներ.
ժդ) Աշխատակազմի աշխատակիցներին տրամադրում է գործուղման վկայականները.
ժե) քաղաքացիական ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված առաջարկություններ.
ժզ) Գլխավոր քարտուղարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ.
ժէ) մշակում է քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը, դրանք ներկայացնում գլխավոր քարտուղարի հաստատմանը.
ժը) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Մարզպետին ներկայացվող որոշումների և կարգադրությունների, Գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի խմբագրումը.
ժթ) կազմակերպում է գործավարության պահանջների կատարումը.
ի) ապահովում է Mulberry համակարգում փաստաթղթաշրջանառության իրականացումը «Գրապալատ» կամ «Մարիամ» տառատեսակներով.
իա) ապահովում է թղթային տարբերակով ստացված փաստաթղթերի մուտքագրումը պատկերամուտով.
իբ) կազմակերպում է հանձնարարականների և փաստաթղթերի ժամանակին կատարման նկատմամբ հսկողությունը, դրանց վերլուծությունը և համապատասխան տեղեկանքների կազմումը.
իգ) ապահովում է ստացված դիմումների ընթացքին առցանց նամակագրության համակարգով հետևելու հնարավորությունը.
իդ) կազմակերպում է Աշխատակազմ մուտք գործած պաշտոնական թղթակցությունների ընդունումն ու գրանցումը և հանձնումը մակագրության.
իե) կազմակերպում է փաստաթղթերի խմբավորումը գործերում՝ գործերի պատրաստումը պահպանության հանձնելու համար, իսկ էլեկտրոնային տարբերակով, ժամկետը լրանալուց հետո, արխիվացված բոլոր փաստաթղթերի փո¬խանցումը կենտ-րո¬նական արխիվ.
իզ) կազմակերպում է Մարզպետի որոշումների առաքումը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, դրանց վերաբերյալ դիտողությունների դեպքում` ապահովում օրենսդրության պահանջներին համապատասխանեցումը.
իէ) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է Աշխատակազմ մուտք գործած` քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումը, վերլուծությունը և հաշվետվությունների ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.
իը) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների, մարզի խորհրդի նիստերի նախապատրաստման և արձանագրման աշխատանքները.
իթ) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է քաղաքացիների ընդունելության, նրանց դիմում-բողոքների և առաջարկությունների՝ սահմանված կարգով քննարկումը.
լ) կազմակերպում է Մարզպետի, նրա տեղակալների, գլխավոր քարտուղարի կողմից համապատասխան մակագրություններով թղթակցությունների ստացումը, գրանցումը Mulberry համակարգ և հանձնումը կատարողներին.
լա) կազմակերպում է շենք-շինությունների պահպանությունը, լուսավորության, ջրամատակարարման, սանհանգույցների անխափան աշխատանքը.
լբ) կազմակերպում է Մարզպետարանի էլ. էներգիայի խնայողական սպառման, հեռախոսային, փոստային կապի բնականոն աշխատանքների ապահովումը.
լգ) Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացրած հայտերի համաձայն՝ կազմակերպում է գրասենյակային ապրանքներով, կենցաղային սարքավորումներով, տնտեսական գույքով, վառելիքաքսուքային նյութերով ապահովումը.
լդ) կազմակերպում է ապրանքանյութական արժեքների ձեռքբերումն ու հաշվառումը, միջոցներ ձեռնարկում Մարզպետարանում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
լե) կազմակերպում է Աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկման աշխատանքները.
լզ) կազմակերպում է Մարզպետարանի ինտերնետային կայքի պատրաստումը, սպասարկումը և շահագործումը, ինչպես նաև լոկալ և գլոբալ ցանցերի սպասարկումը.
լէ) նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լը) իրականացնում է իրավական այլ ակտերով սահմանված` քարտուղարության ստորաբաժանումների իրավասություններին առնչվող այլ գործառույթներ.
լթ) կազմակերպում և անցկացնում է մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մամուլի աuուլիuներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, պատրաստում հայտարարություններ ու մամուլի հաղորդագրություններ` մարզպետի աշխատակազմի գործունեությանն առնչվող հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ, կազմում մամուլի տեuություն.
խ) տարածում է մամուլի հաղորդագրություններ, իր իրավաuությունների շրջանակներում հանդեu է գալիu պարզաբանումներով ու հայտարարություններով, գրավոր և բանավոր պատասխանում լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների տեղեկատվություն ստանալու հարցումներին.
խա) ծանուցում է մարզպետին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մաuին և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց oպերատիվ արձագանքը.
խբ) ներկայացնում է առաջարկություններ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուuտառադիոհաղորդումներում մարզպետարանի պաշտոնատար անձանց մաuնակցության վերաբերյալ և ապահովում է դրանց կատարումը.
խգ) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում` մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մաuնակցությամբ.
խդ) մարզպետի գործունեության պատշաճ լուuաբանման կազմակերպման նպատակով Աշխատակազմի մյուu uտորաբաժանումներից uտանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճենները և անհրաժեշտության դեպքում կազմակերպում դրանց լուuաբանումն ու հանրային քննարկումը.
խե) ամփոփում և վերլուծում է Մարզպետի և Աշխատակազմի գործունեությանն առնչվող զանգվածային լրատվության միջոցների նյութերը, պատրաստում է մարզպետի ուղերձներ, ելույթներ, մարզպետի անունից հրապարակվող այլ պաշտոնական տեքստեր.
խզ) uտեղծում է վերլուծական և այլ նյութերի համակարգված արխիվ, տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` պատրաuտում է հեռուuտաֆիլմեր, տեuանյութեր, թողարկում տեղեկագրեր.
խէ) իրականացնում է Աշխատակազմի պաշտոնական կայքի բովանդակային uպաuարկումը.
խը) uահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է Աշխատակազմում լրագրողների հավատարմագրումը.
խթ) ապահովում է ինտերնետային անխափան կապը Աշխատակազմում.
ծ) ապահովում է Մարզպետի և կառավարության տեսակապի սպասարկումը.
ծա) ապահովում է Էլեկտրոնային ստորագրությունների համար անհրաժեշտ ծրագրային համակարգերի տեղադրումը և սպասարկումը.
ծբ) ապահովում է «Mulberry 2» համակարգի սպասարկումը.
ծգ) իրականացնում է «Mulberry 2» համակարգի տվյալների բազայի ստեղծման, խմբագրման և կարգաբերման աշխատանքները.
ծդ) իրականացնում է «Mulberry 2» համակարգում ներառված մարզային ենթակայության առողջապահական և հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ փոխադարձ կապի համակարգումը.
ծե) իրականացնում է Աշխատակազմում գործող էլ. փոստի սպասարկումը և անխափանության ապահովումը.
ծզ) ապահովում է Աշխատակազմի ներքին ցանցի անխափան աշխատանքի սպասարկումը.
ծէ) իրականացնում է Mulberry համակարգում գործող համակարգիչների համակարգային և կիրառական ծրագրերի սպասարկումը.
ծը) իրականացնում է Mulberry համակարգում առկա համակարգիչների տեխնիկական սպասարկումը.
ծթ) իրականացնում է Էլեկտրոնային ստորագրությունների համար անհրաժեշտ ծրագրային համակարգերի տեղադրումը և սպասարկումը,
կ) իր առջև դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար համագործակցում է տարածքային կառավարման այլ մարմինների և հանրապետական գործադիր մարմինների համապատաuխան uտորաբաժանումների հետ:
 

Անձնակազմի կառավարման բաժին
Անձնակազմի կառավարման բաժնի պետ` Անահիտ Հովհաննիսյան

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 75   էլ. փոստ

Փաստաթղթաշրջանառության բաժին
Փաստաթղթաշրջանառության բաժնի պետ` Գայանե Սարգսյան

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 87

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-19 17:01:59