Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
Քարտուղարության պետ` ԳՐԻԳՈՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
(+374 285) 4 42 99
Քարտուղարությունը իր լիազորությունների շրջանակում`
1) ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
3) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
4) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը
5) մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս փոփոխված և նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
6) իրականացնում է Աշխատակազմի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և Աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.
7) իրականացնում է Աշխատակազմի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը և դրանց առաքումը.
8) իրականացնում է Մարզպետին և Աշխատակազմի ղեկավարին ներկայացվող թղթակցությունների դասակարգումը և հաշվառումը.
9) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում փաստաթղթերի կատարման ժամկետների, գործավարության միասնական կարգի պահանջների կատարման նկատմամբ.
10) Աշխատակազմում համակարգում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքները.
11) ապահովում է փաստաթղթերի հաշվառումը և պահպանումը, ստեղծում է արխիվի տեղեկատու համակարգը, վարում է արխիվային ֆոնդի, գործերի և փաստաթղթերի հաշվառումն ու պահպանումը.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվային փաստաթղթերը տրամադրում է ժամանակավոր օգտագործման.
13) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության պետական և գերատեսչական արխիվներից ստանում է արխիվային անհրաժեշտ փաստաթղթերի պատճեններ և տեղեկանքներ.
14) մեթոդական և գործնական օգնություն է ցույց տալիս Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին` ընթացիկ գործավարության և իրեն հանձնման ենթակա փաստաթղթերի հետ տարվող աշխատանքներում.
15) օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների դիմումների և բողոքների ընդունման և վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի մասին իրազեկման աշխատանքները.
16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթի վերաբերյալ գործերըի կազմումը և վարումը.
17) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանները.
18) օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների առաջարկությունների ընդունման և դրանց հիման վրա ընդունված որոշումների մասին իրազեկման աշխատանքները.
19) ապահովում է Մարզի խորհրդի նիստերի և Մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրման և սպասարկման աշխատանքները.
20) ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի և Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրերի գրանցման ու իրավաբանական ստորաբաժանմանը հանձնելու աշխատանքները.
21) ապահովում է Աշխատակազմի վարչական համալիրի շահագործումը.
22) մասնակցում է Աշխատակազմի գնման գործի հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրականացումը.
23) իրականացնում է Աշխատակազմի գույքի պահպանման և կառավարման ապահովումը.
24) ապահովում է Աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկումը.
25) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովումը.
26) իրականացնում է Աշխատակազմի էլեկտրաէներգիայի խնայողական սպառման, ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի համապատասխան բաժանմունքի հետ բնականոն աշխատանքների ապահովումը.
27) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Մարզպետի և Աշխատակազմի պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը.
ախագիծը, ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործումը.
28) ապահովում է Մարզպետարանի աշխատակազմի գույքագրման աշխատանքների իրականացումը.
29) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
Ընդհանուր բաժին
Քարտուղարության, Ընդհանուր բաժնի պետ` Գայանե Սարգսյան
(+374 285) 4 42 87
Վարչատնտեսական բաժին
Քարտուղարության, Վարչատնտեսական բաժնի պետ` Սոս Թումանյան
(+374 285) 4 38 96