Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ` Մուշեղ Կոստանդյան

28-78-22, (0285) 5-20-10 (+374 285) 4 42 73   էլ. փոստ

Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում՝
ա/ Սահմանված կարգով նախապատրաստում և մարզպետին է ներկայացնում Կառավարության և Վարչապետի իրավասությանը վերապահված, ոլորտին առնչվող, հարցերի վերաբերյալ որոշման նախագծեր և այլ փաստաթղթեր.
բ/ Քննարկում և մարզպետին է ներկայացնում պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվությունները և նյութերը.
գ/ Սահմանված կարգով նախապատրաստում և մարզպետին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.
դ/ Սահմանված կարգով նախապատրաստում և մարզպետին է ներկայացնում պետական կառավարման համակարգի այլ մարմինների իրավասության շրջանակում գտնվող, մարզին առնչվող, հարցերը.
ե/ Մարզպետի հանձնարարությամբ կազմակերպում է, բնագավառին առնչվող Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքները՝ վերջինիս դիմելու դեպքում.
զ/ միջոցներ է ձեռնարկում և մարզպետին ներկայացնում առաջարկություններ՝ մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
է/ Կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով, համապատասխան հիմնավորումներով, մարզպետին է ներկայացնում մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ առաջարկություններ.
ը/ Մարզպետի հանձնարարությամբ մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում մասնակցում է մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերի, այդ թվում առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով կազմված նյութերի վերաբերյալ եզրակացությունների կազմման գործընթացին.
թ/ Մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ.
ժ/ Կազմում և մարզպետին է ներկայացնում միջմարզային, ներմարզային, ինչպես նաև ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերի վերաբերյալ առաջարկություններ.
է/ Մարզպետի հանձնարարությամբ ապահովում է մարզային (տեղական) նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կատարումը.
ը/ Սահմանված կարգով կազմում և մարզպետին է ներկայացնում մարզի հողային հաշվեկշիռը.
թ/ Մարզպետի հանձնարարությամբ և համապատասխան եզրակացությամբ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանցում կատարվող փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ.
ժ/ Մարզպետի հանձնարարությամբ հսկողություն է իրականացնում հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության, համայնքների հողերի օգտագործման սխեմաների, գլխավոր հատակագծերի, միկրոռեգիոնալ մակարդակի տարածքային պլանավորման փաստաթղթերի իրականացման, մարզի վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
Կազմակերպում է հանրապետության տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ եզրակացության տրման իրականացումը.
Կազմակերպում է բնակարանային և այլ շինարարության, կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառությունների, քաղաքաշինական գործունեության հսկողության, ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ միջոցների ձեռնարկման իրականացումը.
Կազմակերպում է դատախազությանը ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումների ներկայացման իրականացումը.
Կազմակերպում է քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի իրականացումը.
Կազմակերպում է հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան քաղաքաշինական գործունեության օբյեկտների ընտրման, ներդրումների չափի որոշման, պայմանագրային հիմունքներով օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների և շինարարություն իրականացնողների ներգրավման իրականացումը.
Կազմակերպում է ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանների ստացման իրականացումը.
Կազմակերպում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցման, օբյեկտների շինարարության որակի տեխնիական և հեղինակային հսկողության իրականացումը.
կազմակերպում է մինչ շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում, կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ, համաձայնության գալու իրականացումը.
Կազմակերպում է քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության վերահսկման իրականացումը.
Կազմակերպում է քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության պլանային ստուգումների անցկացման իրականացումը.
Կազմակերպում է համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքերի հայտնաբերման, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա տեղական ինքնակառավարման մարմիններում ըստ անհրաժեշտության ստուգումների.
Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում, քաղաքաշինական գործունեության նպատակով, կազմակերպում է համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների համաձայնեցման և պետական կառավարման համապատասխան լիազոր մարմիններին առաջարկությունների վերաբերյալ եզրակացությունների ներկայացման գործառույթներ.
 Կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին, մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող փաստաթղթերի /ակտերի/ նախապատրաստման իրականացումը.
 Կազմակերպում է տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման համար լիազորված մարմնի կողմից կազմված առաջադրանքի համաձայնեցման գործընթացին մասնակցման, մշակված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների ներկայացման իրականացումը.
 Կազմակերպում է պետական կառավարման լիազոր մարմինների հետ համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացի իրականացումը.
 Կազմակերպում է պետական կառավարման լիազոր մարմինների հետ բնակավայրի գոտևորման նախագծի մշակման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացի իրականացումը.
Կազմակերպում է հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության դեպքում կառուցապատման նախագծի ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայնեցման գործընթացի իրականացումը.
Կազմակերպում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկության համաձայնեցման կամ հիմնավորված մերժման իրականացումը.
Կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական աշխատանքների, նախագծային ու հետազոտական աշխատանքների պետական պայմանագրերի կատարման, իրավական կարգավորման իրականացումը.
 Համակարգում է մարզում իրականացվող ենթակառուցվածքների ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
 Կազմակերպում է պետական աջակցության ներդրումային ծրագրերով կառուցված բնակարանների անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու գործընթացի, մարզպետի և քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ պայմանագրի կնքման իրականացումը.
 Կազմակերպում է գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման ծրագրի իրականացումը.
 Կազմակերպում է մարզի համայնքների կողմից բնակարանային խնդիրների լուծման և ենթակառուցվածքների գործունեության իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների համակարգումը.
 Կազմակերպում է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զոհված /մահացած/ և հաշմանդամ դարձած զինծառայողների /ազատամարտիկների/ բնակարանային խնդիրների ուսումնասիրումը.
 Կազմակերպում է համայնքների կողմից բազմաբնակարան շենքերում կառավարման մարմինների ձևավորմանն ու նրանց գործունեության բարելավմանն ուղղված աշխատանքները.
Կազմակերպում է տրանսպորտի և ճանապարհաշինության գծով Մարզպետի որոշումների, կարգադրությունների և գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստումը.
 Կազմակերպում է մարզում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացումը.
 Կազմակերպում է աջակցություն միջմարզային երթուղիների կանոնավոր փոխադրումների կազմակերպման աշխատանքներին` համագործակցելով լիազոր մարմնի հետ.
 Կազմակերպում է տարածքային կառավաման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցություն` ապահովելով ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության կառավարման համակարգումը.
 Կազմակերպում է մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, շինարարության նորոգման և պահպանման ծրագրերի մշակումը.
Կազմակերպում է մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ուղղությամբ կատարվող աշխատանքների համար կապալառու կազմակերպությունների ընտրությունների մրցույթների նախապատրաստական աշխատանքները.
 Կազմակերպում և հսկողություն է իրականացնում մարզային ենթակայության ավտոճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության /տեղադրման/, շահագործման, նորոգման և պահպանության աշխատանքերի կատարման նկատմամբ.
 Կազմակերպում է մարզային ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիաների և գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիության աշխատանքները, անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնում տեղադրման թույլտվությունների ուղղությամբ.
 Կազմակերպում է աջակցություն հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման և շահագործման աշխատանքների իրականացմանը.
 Մարզի տարածքում կազմակերպում է գործող ճանապարհաշինարարական ձեռնարկությունների հզորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացումը, ամփոփում այն և ներկայացնում առաջարկություններ.
 Կազմակերպում է պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին մարզում գործող ճանապարհաշինարարական կազմակերպությունների կողմից մարզում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն.
 Նախապատրաստում է իրավական (վարչական) ակտերի նախագծեր, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իրականացնում է իրավական այլ ակտերով սահմանված` վարչության գործունեության հետ կապված այլ գործառույթներ:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53