Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 15.04.2022

Ապրիլի 15-ին Սյունիքի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որը վարել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․ ներկա էին մարզպետարանի ղեկավար   կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Մարզպետն աշխատակիցների հետ խոսել է աշխատանքի հանդեպ իր ակնկալիքների ու պահանջների մասին, առաջարկել ըստ ոլորտների մասնագիտական վերլուծություններ, առաջարկություններ ու լուծումներ ներկայացնել։    

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ 13.04.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում ընդունել է   «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին ու ընկերության այլ ներկայացուցիչների։   Հանդիպումը նախ ճանաչողական էր՝ պաշտոնյաները ծանոթացան միմյանց, ու Ռոման Խուդոլիյը շնորհավորեց Ռոբերտ Ղուկասյանին՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Երկու կողմերն էլ շեշտեցին «Գեոպրոմայնինգի» մասնակցությամբ մարզում գործող երկու...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 12.04.2022

Ապրիլի 12-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է ՀՀ-ում   Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերին ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից Սյունիքում իրականացվելիք ծրագրի (ԵՄ աջակցությամբ) միջազգային ու հայ («Սիվիտտա Հայաստան») փորձագետների խմբին։ Հյուրերը նախ ներկայացրին   նախատեսվող «Դիմակայունություն, վերականգնում եւ զարգացում Սյունիքի մարզի համար» խոշոր ծրագիրը,...

ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆԸ ԿԱՊԱՆԻ ԹԻՄՆ ԷՐ

ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆԸ ԿԱՊԱՆԻ ԹԻՄՆ ԷՐ 12.04.2022

Ապրիլի 12-ին Կապանի Դ․Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի դահլիճում կայացավ ՀՀ մարզերի, Երեւան քաղաքի եւ Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջեւ 2022թ․ կազմակերպվող «Սպարտակիադա» մարզական միջոցառման «Հրաձգություն» մարզաձեւի մրցման մարզային փուլը։ Մասնակցում էին Կապան, Գորիս, Մեղրի, Քաջարան, Գորայք համայնքներում հաղթող ճանաչված թիմերը։ Լավագույն արդյունքը գրանցեց Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի թիմը, որն էլ...

ՀԱՆԴԻՊՈՒՄ UNICEF-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ UNICEF-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 11.04.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ապրիլի 11-ին հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիին եւ կազմակերպության Կլիմայի փոփոխության, Երեխաների իրավունքների պաշտպանության, Երիտասարդական ծրագրերի ղեկավարներին։ Ս․ Մեստրոնին հակիրճ ներկայացրել է Հայաստանում UNICEF-ի գործունեությունն ու ծրագրային ուղղությունները՝ առավել մանրամասնորեն անդրադառնալով Սյունիքում իրականացված ու ընթացիկ աշխատանքներին՝ կրթական, սոցիալական զարգացման,...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 08.04.2022

  Կապան, Մեղրի և Քաջարան համայնքների ՓՄՁ ներկայացուցիչներին ս.թ. ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, հրավիրում ենք Սյունիքի մարզպետարան՝ մասնակցելու Ավստրիական զարգացման գործակալության և «Civitta Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ, ԵՄ աջակցության 4-րդ՝ «Աջակցություն Հայաստանի հարավային շրջանների ամրապնդմանը» ուղենիշի շրջանակում՝ «Դիմակայունություն, վերականգնում և զարգացում Սյունիքի մարզի համար» ծրագրի շրջանակներում, կայանալիք հանդիպում-քննարկմանը,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-08 12:29:43