Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԿԱՐՈ ԱՎԱՆԵՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ 08.04.2022
ՀՀ վարչապետի 2022 ապրիլի 8-ի 362 – Ա որոշմամբ Կարո Ավանեսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.04.2022
Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ապրիլի 7-ի գեղեցիկ ու հոգեւոր խորհուրդ ունեցող տոնի առիթով։ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որ Հայ առաքելական եկեղեցին հռչակել է նաեւ «Մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր», հերթական առիթն է փոխանցելու ձեզ մեր երախտագիտությունը նրա համար, որ ինչպես բոլոր ժամանակներում ու մշտապես, այնպես էլ դժվարին ու ինչ-որ տեղ պատմական մեր օրերում պատվով եք տանում հայ կնոջը բաժին հասած...

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՊԱՏԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ 07.04.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ հյուրընկալել է «Համադպրոցական գիտության փառատոն 2022»-ում ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերից մեկի հեղինակ, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Համբարձումյանին (նախագիծ՝ «Պոլիպրոպիլենից՝ մինչև վառելիք», ղեկավար` Վարդուհի Օհանջանյան): Արտյոմը պատրաստվում է առցանց մասնակցել մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին: Մարզպետը աշակերտի հետ զրուցել է նրա...

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՊՀ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ 06.04.2022
ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ընթերցասրահում տեղի ունեցավ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանդիպումը մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կապանի թիվ 6, 10 և 11 դպրոցների տնօրենները: Ողջյունի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը՝ հակիրճ ներկայացնելով մասնաճյուղի անցած ուղին, ձեռքբերումները և...

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՄԱՐԶՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ 06.04.2022
Ապրիլի 6-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ նվիրված մարզում ապօրինի անտառհատումների խնդրին։ Մասնակցում էին մարզի իրավապահ կառույցների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքային մասնաճյուղերի, Զանգեզուր կոնսոլորտային համալիրի, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մարզային ստորաբաժանման ղեկավարները, մարզպետարանի ղեկավար կազմի անդամներ ու Բնապահպանության բաժնի աշխատակիցները։ Մարզպետը խիստ անթույլատրելի ու մտահոգիչ համարեց քննարկվող ոլորտում...

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 06.04.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 6-ին մարզպետարանի մասնագետների, մարզի ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մարզային պատասխանատուի հետ քննարկել է մարտ ամսին առատ տեղումների հետեւանքով մարզի ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակը, վերլուծել այդ օրերի կացության պատճառները, խոսել նման իրավիճակները կանխելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների մասին։ Հանդիպմանը քննարկվել են Սյունիքի ճանապարհների սպասարկման ու...