Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ 20.08.2021
''Դասավանդիր Հայաստան'' կրթական հիմնադրամը մեկնարկող նոր ուսումնական տարում գործունեություն կծավալի նաեւ Սյունիքի մարզում։

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ 20.08.2021
Օգոստոսի 18-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը մարզպետարանում ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության գործառնությունների գծով ավագ ղեկավար Ալմազ Բուրկուտովին և արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանին։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 20.08.2021
Սյունիքի մարզպետը 2021 թվականի օգոստոսի 23-24-ին Տաթև և Գորայք համայնքներում կկատարի քաղաքացիների ընդունելություն։

ՏԱՐԵԴԱՐՁ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ 13.08.2021
Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն այսօր Կապանում մասնակցել է ՀՀ ՊՆ առաջին բանակային զորամիավորման N զորամասի (հրետանային գնդի) կազմավորման 19-ամյակին նվիրված միջոցառմանը։ Զորամասին այդ կապակցությամբ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան է հանձնվել։ Շնորհավորելով զինվորականներին՝ փոխմարզպետը երեք բ արձրաստիճան սպայի բարեխիղճ ծառայության համար Սյունիքի մարզպետի պատվոգիր է հանձնել։ Այնուհետեւ Կարո Ավանեսյանն ու զորամասի ղեկավարությունը...

ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՈՐԻՍ, ՄԵՂՐԻ, ՏԱԹԵՎ, ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 13.08.2021
Սյունիքի մարզպետի 2021թ․ օգոստոսի 12-ի N 324-Ա որոշմամբ 2021թ․ հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ ու Տեղ բազմաբնակավայր համայնքներում նշանակվել են համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ http://syunik.mtad.am/files/legislation/51059.pdf

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22.07.2021
Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների շարժական կայանը Երկաթուղայինների փողոցից տեղափոխվել ու այժմ գործում է Լեռնագործների փողոցում՝ ընտանեկան բժշկի գրասենյակի տարածքում․այստեղ կարող եք պատվաստվել ամեն օր՝ ժամը 13։00-17։00։


