Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 14.07.2021
Հուլիսի 13-ին Սյունիքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը․ մասնակցում էին մարզպետի տեղակալներ Նարեկ Բաբայանը, Կարո Ավանեսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական, սոցիալական, առողջապահական, կրթական, քաղաքաշինական ու այլ հարցեր։ Անդրադարձ եղավ 2021թ․ Սյունիքի մարզում իրականացվելիք սուբվենցիոն...

Արարատ Թումանյանը նշանակվել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար 14.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արարատ Թումանյանին Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում, որում նշված է․ «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»: Մեղրի համայնքի նախկին...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 13.07.2021
Սեպտեմբերի 7-13-ը Հայաստանում կանցկացվի Buissup Global Forum-ը։ Նախագիծն իրականացվում է «Հայ Գործարարների Ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։ Buissup Global Forum-ի նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր բիզնես գաղափարներ ունեցող 200 մասնակիցների՝ ապահովելով նրանց բիզնես կրթությունը և նպաստելով նրանց նախագծերի իրականացմանը։ BuissUp Global Forum-ին կարող են մասնակցել աշխարհի ցանկացած կետում բնակվող 18-ից բարձր...

ՓԱՌՔԻ ՍՐԱՀ՝ ՔԱՋԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳՈՒՄ 02.07.2021
Այսօր Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Փառքի սրահի բացման արարողություն․ 44-օրյա պատերազմում դպրոցի 20 շրջանավարտ է հերոսացել․․․ Նրանց անունները հավերժացան ու միացան Արցախյան առաջին ու Քառօրյա պատերազմում զոհված շրջանավարտների անուններին։ Միջոցառմանը մասնակցել ու ներկաներին խոսք է ուղղել Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։

ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՊԲ-ԻՑ ԶՈՐԱՑՐՎՈՂ ԶՒՆՎՈՐՆԵՐԻՆ 01.07.2021
Այսօր Գորիսում հանդիսավորությամբ դիմավորել են Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից եւ Արցախի ՊԲ-ից զորացրվող զինվորներին․ միջոցառումը կազմակերպել էին Առաջին բանակային կորպուսն ու Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնը։ Մեր քաջերին ողջունել եւ ծառայության համար շնորհակալություն է հայտնել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Մարզի ղեկավարը նաեւ հուշամեդալ է հանձնել զորացրված զինվորներից Արտյոմ Զաքարյանին։

ՄՐՑՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ 17.06.2021
Հունիսի 14-16-ը Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում կայացան ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության տարածքային փուլի մրցումները: Դրանց մասնակցում էին հանրակրթական դպրոցների 3-6-րդ դասարանների աշակերտները: Մրցումների ծրագրում ընդգրկված էին հետեւյյալ մրցաձեւերը՝ վազք 30մ բարձր մեկնարկից, վազք 60մ բարձր մեկնարկից, վազք 500մ, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքից, ձգումներ կախ դրությունից, ձեռքերի ծալումներ եւ ուղղումներ պառկած հենադրությունից՝ մարզանստարանին,...


