Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՔ ՍՆՈՒՆԴ՝ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՈՒՄ 28.02.2020
Փետրվարի 27-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպում ունեցավ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի ու ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի աշխատակից Վլադիմիր Մալխասյանի հետ։ Նրանք իրավիճակի վերլուծության ու մոնիտորինգի նպատակով շրջայց են կատարում մարզի դպրոցներում՝ ուսումնասիրելով դպրոցական տաք սնունդ ապահովող կրթօջախների պայմանները, սննդակարգը եւ այլն, ինչպես նաեւ այն դպրոցների ճաշարանները, որոնք շուտով կմիանան ծրագրին։ Հիշեցնենք, որ մեր...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 28.02.2020
Փետրվարի 27-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն է կատարել։ Ընդունելությանը ներկայացել է 24 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր տասնվեց, աշխատանքի տեղավորման՝ վեց, հաշմանդամության կարգի վերականգնման, պոչամբարի հետ կապված բնապահպանական խնդիրներով՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության համար դիմած քաղաքացիներից 10 հոգու դիմումները...

ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԹՈՒՄՈ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 27.02.2020
Փետրվարի 26-ին Կապան էր այցելել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը։ Այցի նպատակն էր Կապան քաղաքում «Թումո-Սյունիքի» համար առաջարկվող տարածքներին ծանոթանալն ու կենտրոն հիմնելու հարմար վայրի քննարկումը։ Նախատեսվում է մարզային Թումոյի կենտրոնն ունենալ Կապանում, իսկ Սյունիքի համայնքներում՝ Թումո-տուփեր տեղադրել։ Մարզպետ Հունան Պողոսյանի հետ շրջելով քաղաքում՝ Մարի Լու Փափազյանը դիտարկեց առաջարկվող տարածքները։

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 27.02.2020
Այսօր Սյունիքի մարզպետարանում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի իրականացրած հաշվեքննության արդյունքները , սպանդանոցների կառուցմանը, քաղպաշտպանությանը, սանիտարահամաճարակային վիճակին առնչվող եւ մի շարք այլ հարցեր ու տվել համապատասխան հանձնարարականներ։

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՄԱՏՈՒՑՎԵՆ ՄԱՐԶՈՒՄ 24.02.2020
Փետրվարի 24-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպում ունեցավ «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ի նախագահ Լիանա Սահակյանի եւ կազմակերպության այլ անդամների հետ։ Գորիսում գործող ՀԿ-ն հաղթող է ճ անա չ վել ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հայտարարված ՝ Սյունիքի մարզում ը նտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ մատուցելու համար մրցույթում ։ Նախարարության աջակցությամբ...

ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ 19.02.2020
Փետրվարի 18-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ճանաչողական այց կատարեց Գորիսի պետական քոլեջ ․ տնօրեն Կարեն Լազարյանի ուղեկցությամբ նա շրջեց կրթօջախում՝ ծանոթանալով շենքային պայմաններին, այս պահին ընթացող վերանորոգման աշխատանքներին, հագեցվածությանը, առաջարկած կրթական ծրագրերին ու տարբեր մասնագիտացումներ ապահովող հնարավորություններին, ինչպես նաեւ քոլեջի անցած ուղուն, գրանցած հաջողություններին ու առաջիկա անելիքներին։ Գորիսի պետական քոլեջում այս տարի 149...