Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ 11.12.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։ Ն ե րկա էին նաև համայնքների, մարզպետարանի ենթակա կազմակերպությունների, տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ։ Սուրեն Պապիկյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլորին ՝ դժվարին պահին հայրենիքին նվիրվածության համար։ Այնուհետև, անդրադառնալով նոր մարզպետի նշանակման չափորոշիչներին,...
1. Ընտանեկան նպաստ է ստացել 1702 ընտանիք։ 2. Սոցիալական նպաստ է ստացել 1017 ընտանիք։ 3. Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 134 ընտանիքի։ 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 10 ընտանիք ։ 5. Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն է ստացել 67 ընտանիք։ 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնություն ստացող ընտանիք չի եղել։ 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 34 քաղաքացու։ 8. Ընտանիքների անապահովության գնահատման...

ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ 08.12.2020
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ դեկտեմբերի 8-ի 1993-Ա որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ:

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ 03.12.2020
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 3-ի 1919 - Ա որոշմամբ Հունան Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից: Հունան Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել նոյեմբերի 30-ին։

Այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի հիմքով. Նիկոլ Փաշինյան 27.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց պատերազմի և դրան հաջորդած օրերի ընթացքում կատարած լայնածավալ աշխատանքի համար: «Այս ընթացքում մարզպետների աշխատանքն ամենածանրերից է եղել, հատկապես այն մարզերում, որոնք անմիջապես ռազմական գործողություններին սահմանակից են եղել: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզը, Սյունիքի մարզը, նաև մյուս մարզպետները, ովքեր նաև մարտական...

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ 24.11.2020
Որդեգրել ցանկացող անձանց համար առցանց կազմակերպվում եւ անց են կացվում նախապատրաստական դասընթացներ։ Հետաքրքրվողները դասընթացի ծրագրի մանրամասներին, ժամանակացույցին ու բովանդակությանը կարող են ծանոթանալ հետեւյալ հղումով ․ http://syunik.mtad.am/files/docs/51581.pdf


