Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 27.09.2020
ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է ու կայուն. ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց գործառույթները՝ անառիկ պահելով մեր սահմանները։ Իսկ Սյունիքի մարզային իշխանություններն իրականացնում են իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Մարզի բնակիչներին խնդրում ենք պահպանել հանգստություն ու հետեւել միայն պաշտոնական լրահոսին։ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԵՐԿՈՒ ԱՂԲԱՏԱՐ ՄԵՔԵՆԱ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ 25.09.2020
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կապան համայնքի կոմունալ ծառայությունը համալրվեց նոր տեխնիկայով: Կողային բարձման երկու աղբատար մեքենաներն արդեն Կապանում են։ Դրանց շահագործման արդյունքում կբարձրանա աղբահանության ծառայության մատուցման որակը, ինչը կբարելավի համայնքի սանիտարահիգիենիկ վիճակը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա զբոսաշրջության զարգաման համար, քանի որ մաքուր համայնքը...

ՄԱՐԶՊԵՏԸ ՄԵՂՐԻՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ 25.09.2020
Սեպտեմբերի 24-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն աշխատանքային այցով եղավ Մեղրի համայնքում։ Ագարակ եւ Մեղրի քաղաքներում նա համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ ծանոթացավ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Մարզի ղեկավարի ուշադրության կենտրոնում է հատկապես Մեղրու մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրն, ու պարբերաբար համայնք այցելելիս՝ մարզպետն անպայման հետեւում է այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին ու որակին։ Մ․Զաքարյանի հետ...
Նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարզի տարբեր խավերի ու կառույցների աջակցություն են ցուցաբերել նաեւ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Սյունիքի գրասենյակները։ Մասնավորապես․ • hեռավար ջերմաչափեր են տրամադրվել Կապանի բժշկական կենտրոնի հիվանդանոցին եւ պոլիկլինիկային (285 000 դրամ), • hիգիենիկ պարագաներ եւ արտահագուստ՝ Կապանի ԲԿ-ի հիվանդանոցին (222 000 դրամ), • հիգիենիկ պարագաներ եւ...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 23.09.2020
Հարգելի՛ սյունեցիներ Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 23-ի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․ Ընդհանուր՝ 681 հաստատված դեպք․ գրանցվել է 5 մահ, 616 հոգի բուժվել է, 60 հոգի հիվանդ է, որից՝ 11 հոգի հոսպիտալացված է Երեւանում, 49 հոգի բուժվում է առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկողությամբ։ Հիվանդներն ըստ համայնքների․ 8 հոգի՝ Կապանից, 4 հոգի՝ Գորիսից, 48 հոգի՝...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22.09.2020
ՀԲԸՄ-ն (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) սկսում է կանանց հզորացմանն ուղղված ծրագիր տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար առցանց դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով կանանց աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող աշխատաշուկայում։ Առաջարկվող դասընթացներն են. ՏՏ նախագծերի կառավարում (IT Project Management)...


