Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 21.02.2019

Սիսիան համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք , որ 2019 թվականի փետրվարի   27- ին՝ ժամը 14:00- ից սկսած , Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Սիսիանի համայնքապետարանում կկատարի քաղաքացիների ընդունելություն : Սիսիան խոշորացված համայնքի բնակիչները ընդունելության համար նախապես կարող են զանգահարել Սյունիքի մարզպետարան` 0285 4 42 87, 0285 4 42 06...

ԱԳԼՃԿ-ՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՐԴԻԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐ ԼԻՆԵՆ

ԱԳԼՃԿ-ՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՐԴԻԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐ ԼԻՆԵՆ 21.02.2019

Մարզպետը ներկաների հետ հստակեցրեց աշխատանքների կոնկրետ վերջնաժամկետները՝ հիշեցնելով, որ սա բոլորի պատվի հարցն է, եւ դրանով ոչ միայն մեր հայրենակիցներին, այլեւ զբոսաշրջիկներին ենք երկիր ներկայացնում: Հանդիպմանը, բացի նորոգումից, կարեւորվեցին նաեւ զուգարանների հետագա պատշաճ պահպանության, մաքրության, ախտահանման հարցերը, որոնք եւս սահմանված են հատուկ նորմերով:

ԱՅՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ

ԱՅՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ 15.02.2019

Փետրվարի 13-ին տեղի ունեցավ «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Ըստ նիստի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության այսօր այց կատարվեց Կապանի օդանավակայանի շինհրապարակ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, խորհրդի անդամ, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Թոմաս Հոֆմանը հիմնադրամի եւ մարզպետարանի ներկայացուցիչների հետ միասին ծանոթացան մինչ այժմ իրականացված աշխատանքի ծավալին...

ՔՆՆԱՐԿՎԵՑ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ»-Ի ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ՔՆՆԱՐԿՎԵՑ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ»-Ի ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԱԽԱԳԻԾԸ 14.02.2019

Մարզպետ Հունան Պողոսյանը մի շարք նկատառումներ ներկայացրեց մասնագետներին՝ մասնավորապես կարեւորելով մեծ թվով կամուրջների անվտանգության եւ սպասարկման խնդիրը, նաեւ հետաքրքրվելով ճանապարհաշինության մեջ ընդգրկվելիք հողերի օտարման եւ փոխհատուցումների հարցով:

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀԵՏԱԳԱ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 14.02.2019

Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով ծրագրի շրջանակներում կատարված ներդրումները՝ Հունան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց իրականացված ծրագրերի համար: Մարզպետը համատեղ աշխատանքի եւ սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց՝ նշելով, որ մարզպետարանն ամեն կերպ կաջակցի ծրագրի արդյունավետ աշխատանքին՝ մարզի համար դրական արդյունքների գրանցումն ապահովելու համար:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 13.02.2019

1955-1965թթ Ադրբեջանում,ինչպես նաև Արծվաշենում ծնված և բռնի տեղահանված այն անձինք, ովքեր Ադրբեջանից, Արծվաշենից իրենց հետ չեն բերել աշխատանքային  գրքույկներ, կա՛մ գրքույկներում գրառումները բացակայում են , կա ՛ մ էլ լրացված են թերի, կարող են դիմել իրենց տարածաշրջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ: Սոցիալական աջակցության    տարածքային գործակալությունում հաշվառված նշված անձանց համար հնարավոր է Ադրբեջանում և Արծվաշենում աշխատած տարիների համար...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36